25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամեն մի ուսանողի կյանքում մի ընկեր Աթանեսյան է պետք

երբ դու արդեն ավարտում ես կամ ավարտելու շեմին ես համալսարանը, քոլեջը կամ ինչ որ իքս կրթական կառույց, մտովի քեզ հարցնում ես, ի՞նչ տվեց այն քեզ կամ ավելի ճիշտ ինչ կարողացար վերցնել այնտեղից. կարելի է վերցնել և չվերցնել. կարելի է ձեռքբերել գիտելիքներ, նոր շրջապատ, ընկերներ, ավագ ընկերներ, որոնց ընդունված է անվանել «դասախոսներ», ինչը մեծ հաճույքով կփոխարինեի, օրինակ, հենց ավագ ընկեր-ով։ Մի պահ պատկերացրեք, որ դեկանատում և այլուր ձեզ կհարցնեին, ոչ թե ով է քո դասախոսը, այլ ով է քո ավագ ընկերը։)) Մենք ամենուր ուզում ենք առողջ մթնոլորտ, անկեղծություն, ուզում ենք լինել և մտածել լիբերալ, երկարուբարակ խոսում ենք դրա տարբեր դրսևորումների մասին, քննադատում ու բողոքում, երբ այն բացակայում է, ուզում ենք, ուզում ու անընդհատ ուզում, առանց հոգնելու, անդադար ուզում… դրա ճանապարհին երբեմն մոռանալով այն անելու մասին. կարելի է ուզել, քայլ անել և շարժվել առաջ։ (Մի քիչ թեմատիկ ստացվեց) եվ վերջապես նման սիրուն արարքները չեն խարխլում դասախոս-ուսանող, ուսանող-դասախոս հարաբերությունների կայունությունը, սրանով չի պակասում կողմերի միջև եղած հարգանքն ու պատասխանատվությունը, փոխարենը ծնվում են արժեքներ, ցանկություններ, որոնք կառուցվում են ազատության ու ազնվության գաղափարների վրա։ Մենք սիրում ենք նայել լավ, բարձրորակ ֆիլմեր, նայում ենք, որովհետև այնտեղ խաղում են մեր սիրելի դերասանները, սիրում ենք կարդալ գրքեր, որոնք մեզ հետաքրքիր են կամ սիրում ենք հեղինակին, ինչպես, օրինակ իմ պարագայում է. ես սիրում եմ կարդալ Շերլոկ Հոլմս, որովհետև սիրում եմ հեղինակին, ես սիրում եմ Արթուր Կոնան Դոյլին, որովհետև ես սիրում եմ նարինջները, սիրում եմ պատուհանն ու այն աղջկան… մի խոսքով ես սիրում եմ, որովհետև ինչ որ բան ինձ ստիպում է, համոզում է սիրել այն կամ նրան։ Եվ, եթե այս շղթայով, ապա համալսարանը կարելի է նույնպես սիրել, որովհետև… օրինակ, Ես սիրեցի համալսարանը, այն ժամանակ, երբ հասկացա, որ գտել եմ «ավագ ընկերներ», եթե ավելի անվանական. այնտեղ գտա կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր և ավագ ընկեր՝ Արթուր Աթանեսյանին, ես գտա ու կարևորեցի նրա խորհուրդները, մի շատ կարևոր հանգամանք. նա քեզ կարող է սովորեցնել, չլինելով խորհրդատու, այլ լսելով, հասկանալով ու քննարկելով, քեզ բերում ու հասցնում է այն ճանապարհի վրա, որտեղ արդեն դու ես ընտրում, իսկ դու՝ մեծամասամբ ընտրում ես ամենահարմարն ու օբյեկտիվը։ Մի խոսքով սխալվելու հավանականությունդ հավասարվում է զրոյի։) Նրա հետ կարելի է անընդհատ սովորել, ես շատ բաներ սովորեցի նրանից, բայց կնշեմ միայն մեկը. ազատության խելամիտ կիրառումը։ Ասածս ինչ է, չեմ խոսի այն արժեքներից ու գաղափարներից, որոնցով հասցրել եմ վարակվել, մտածելով որ ամեն մի ուսանողի կյանքում մի Ընկեր Աթանեսյան է պետք, գուցե ձերը՝ ընկեր Մարգարյանն է կամ Մարտիրոսյանը, կարևորը՝ այդ մարդկանց ունենալն է ու ոչ պակաս կարևոր է նրանց գնահատելը և դա պետք է հոգա համալսարանը, բուհական հաստատությունը, իքս կրթական կառույցը, ուսանողը, ուղղակի քաղաքացին, բոլորս… Ու որպես սիրուն, թեթև վերջաբան մի բան էլ ավելացնեմ. միշտ գրեք, ասեք ու արեք այն, ինչն իսկապես ուզում եք, էդպես ազնիվ է ստացվում, իսկ ազնվությունը լավ բան է։

Անահիտ Առաքելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ