23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաղթանակը Տիրամոր բարեխոսությամբ եղավ. փաստեր

Հայտնի բանաստեղծ Արամայիս Սահակյանը մասնագիտությամբ պատմաբան էր: Նա մի օր ինձ վկայեց, թե ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՅԱՑԱՎ ԱՍՏԾՈՒ ՀՐԱՄԱՆՆԵՐԻՑ ՎԱԽԵՑԱԾ ՍՏԱԼԻՆԻ ԿԱՐՃԺԱՄԱՆԱԿՅԱ ԴԱՐՁՈՎ, ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ:  Իմ խնդրանքով բանաստեղծը մի շարք գրքեր բերեց, դրանք ռուսերեն հին հրատարակություններ էին («Ստալինն ասաց», Յուրի Բորեւ «Ստալինիադա», Ռաձինսկի): Այդ պատմական-վավերագիր գրություններում վկայվում-պատմվում էր, որ 1942 թ. Լիբիայի հոգեւոր առաջնորդը՝ […]

Իմ տպավորություններով՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը. ՀՀ նախագահը հանդիպել է (տեսանյութ)

«Ես դատավոր չեմ, ոչ էլ կառավարությունն եմ ներկայացնում, կա այսօր վարչապետ, հույս ունեմ, որ նա կկարողանա կազմել կառավարություն, ու բոլոր խնդիրները նոր կառավարությունը կլուծի, իսկ առանձին անհատների վերաբերյալ ամենալավ գնահատականը կարող է տալ Աստվածը, ժողովուրն ու ժամանակը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չպիտի պատժվեն այն մարդիկ, ովքեր վերջին […]

Կարծում եմ՝ նման հանդիպում կլինի. ՌԴ դեսպանը՝ Փաշինյանի ու Պուտինի հանդիպումից

Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները պիտի զարգանան ու խորանան: «Մեզ պետք է միայն առաջ գնալ, զարգացնել, խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Այ սա կլինի փոփոխություն»: Խոսելով Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հնարավոր հանդիպման մասին՝ դեսպանն ասաց. «Կարծում եմ՝ նման հանդիպում կլինի»:  

Միայն Նիկոլը՝ ոչ. Առավոտ

Եվ դարձյալ, ինչպես եւ նախորդ իշխանու­թյան, այդպես էլ այս՝ նոր իշխանության պարագայում ես կարեւորում եմ ոչ միայն վերեւից բարեփոխումներ իրականացնելու, այլեւ հասա­րակության ներքին բարեփոխման անհրաժեշ­տությունը: Այսօր շատ է խոսվում ատելության մթնոլորտի մասին, բայց եկեք արդար լինենք՝  այդ մթնոլորտը վերջին հեղափոխության ժամա­նակ չէ, որ ստեղծվել էր, այն միշտ կար, եւ խնդիրը իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններից դուրս է: […]

ՀՀ նախագահը սա անվանում է «Հայկական հեղափոխություն» (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է: Ես էլ իմ ներդրումը պետք է ունենամ:  Այսօր երիտասարդությունը եւ ժողովուրդը մեծ հույսեր ունեն վաղվա օրից, եւ մենք պետք է այնպես անենք, որպեսզի արդարացնենք այդ հույսերը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հաղթանակի զբոսայգի ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, թե Հայաստանում տեղի ունեցածը ինքը անվանում է «Հայկական հեղափոխություն», որ […]

Պաշտոնյաները ժամանեցին «Հաղթանակի» զբոսայգի /ֆոտո/

Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի  տարեդարձի տոնը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվեց զինվորական շքերթով: Քիչ առաջ այստեղ ժամանեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թվմասյանը, օրենսդիր, գործադիր մարմինների, ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ազատամարտիկներ: Ներկաները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի […]

«Սերժի Հայաստանն» ու «Նիկոլի Հայաստանը»

Անարյուն հեղափոխությունը փառահեղ բան է, բայց ես չգիտեմ, թե էսքան թույնի մեջ ոնց ենք ապրելու:  «Սերժի Հայաստանում» ատելություն կար պաշտոնյայի նկատմամբ, հարուստի նկատմամբ, հեշտ ու հանգիստ կարիերա անող ջահելի նկատմամբ, էմլեման դոշին հանրապետականի նկատմամբ, լիքը ուրիշ մարդկանց ու բաների նկատմամբ  «Նիկոլի Հայաստանում» ատելություն կա էդ բոլորի հետ մեկտեղ տեսակետը չկիսող հարևան-բարեկամի կատմամբ, խելացի, սթափ դատողության նկատմամբ, […]

Ձախողեցինք

Քիչ առաջ ավարտվեց միջազգային երաժշտական մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որը տեղի էր ունենում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Երկրորդ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին։ Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանը չհատեղ եզրափակիչը:   

Ցմահ դատապարտյալի երեխաները դիմում են ՀՀ նախագահին

ՀՀ Նախագահի Ա․Սարգսյանին Դիմող՝ «Արմավիր»  ՔԿՀ-ում պատիժ կրող Ստեփան Գրիգորյանի որդին՝ Նորայր Գրիգորյան դուստրը՝ Մարիամ Գրիգորյան Դիմում Հայրս՝ Ստեփան Գրիգորյանը, 1997թ դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, այնուհետև փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Մեզ հասած տեղեկություններով 2018թ-ի մարտի սկզբին նախորդ նախագահ Ս․Սարգսյանի կողմից ներում է շնորհվել Ստեփան Գրիգորյանին, որի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում սույն թվականի […]

Վիգեն Սարգսյանի ուղերձը. հրաժարական տվեց /տեսանյութ/

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ուղերձը ԶՈՒ զինծառայողներին Հարգարժա՛ն գեներալներ, սպանե՛ր, քաղաքացիական հատո՛ւկ ծառայողներ, զինվորնե՛ր, վետերաննե՛ր և կուրսանտնե՛ր, Ռազմամարզական վարժարանների սանե՛ր, Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի