10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեք անգամ դատապարտված Քրիստինեն դանակահարել է 33 ամյա Արմենին

Ոստիկանության Էրեբունի բաժին մայիսի 12-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:

Shamsshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «կրծոսկրի կոթի, ձախ ուսահոդի, կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա Արմեն Թ.-ն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրան դանակահարել է Երեւանի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Տատարագուլոնը, ով դանակով մի քանի անգամ հարվածել է Արմեն Թ.-ի մարմնի տարբեր մասերի:

Ոստիկանները Քրիստինեին բերման են ենթարկել բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրիստինեն, ով երեք անգամ դատապարտված է եղել, ստորագրությամբ ազատ է արձակվել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ