05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի նուրբ ակնարկը Պուտինին

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հրապարակային ներկայացված մասերի հիման վրա, ասում է, որ ՀՀ կողմից ևս մեկ անգամ հնչեցվեց այն թեզը, որը հնչեցվում էր ամբողջ համաժողովրդական շարժման ընթացքում: «Պարոն Փաշինյանը ներկայացրեց այն համոզմունքը, որ արտաքին քաղաքականության բնագավառում կուրսի կտրուկ փոփոխություն չի իրականացվելու, և շարունակվելու է դիտարկվել […]

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի քաղաքացիներ

2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից  հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են  Ազգային անվտանգության ծառայությանը:  ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ […]

Այլեւս երբեք. սփյուռքի նորանշանակ նախարարի առաջին քայլը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան հանրագրում նշում է.   «Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլևս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջև ջուր դրված չի լինելու, այլևս երբեք Սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի: Սա հեղափոխություն է, սիրելիներս, և սա նաև արժեքների, մշակույթների հեղափոխություն է: Սարսափելի շատ անելիքներ […]

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. Քոչարյանի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ «Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր […]

Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցներ փակելու միջոցով հարցերի հնչեցումը. Նախարար

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  իր օրը ամփոփում է ֆեյսբուքի ուղիղ եթերով: «Տարբեր մարդկանց անուններ են հնչում, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են շարժման կողմից նշանակվել մարզպետներ: Ըստ ՀՀ Սահմանադրության, մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ:Գյուղացիները հավաքվում և պահանջում են գյուղապետի հրաժարականը՝սա շարժման հետ կապ չունի:Ինչպես մյուս նշանակումները, վստահ եղել, որ ՀՀ […]

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին: Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ Նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են: […]

Ովքեր և որտեղից են շնորհավորել Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին հետևում և արձագանքում է միջազգային հանրությունը: Ընդ որում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորած երկրների ղեկավարները նորից շնորհավորել են արդեն Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ստացած շնորհավորական ուղերձների աշխարհագրությունը, […]

Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվում է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՇՊՀ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը  ֆեյսբուքյան հանրագրում  հայտարարել է. «Հարգելի հայրենակիցներ Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։ Հաշվի առնելով այս հանգամանքը’ միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով’ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում […]

Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում .Փաշինյանը՝ Պուտինին

 Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, […]

«Նոր կառավարությունը պետք է թափանցիկ լինի ոչ միայն «live»-երի շնորհիվ, այլև՝ հաշվետվողականության»

 ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ նոր կառավարությունը պետք է թափանցիկ լինի ոչ միայն «live»-երի շնորհիվ, այլև՝ հաշվետվողականության: «Պետք է ասվի՝ այս նպատակի համար այսօր փոխելու է սա, վաղը՝ նա, դրա համար մեկ շաբաթում կամ մի ամսում արվելու է սա»,-այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ հանրությունը պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի