08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցներ փակելու միջոցով հարցերի հնչեցումը. Նախարար

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  իր օրը ամփոփում է ֆեյսբուքի ուղիղ եթերով:

«Տարբեր մարդկանց անուններ են հնչում, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են շարժման կողմից նշանակվել մարզպետներ: Ըստ ՀՀ Սահմանադրության, մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ:Գյուղացիները հավաքվում և պահանջում են գյուղապետի հրաժարականը՝սա շարժման հետ կապ չունի:Ինչպես մյուս նշանակումները, վստահ եղել, որ ՀՀ վարչապետը կկատարի ճիշտ ընտրություն եւ դուք կունենանք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամենայն պատասխանատվությամբ կկրեն իրենց ուսերին դրված բեռը: Այն խնդիրները, որ փորձում են առաջացնել, իրականության հետ կապ չունեն: Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ անձերի շուրջ կան խոսակցություններ»,-նշեց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաեւ գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման դեմ բողոքի ակցիաներին, երբ գյուղացիենրը փակում են ճանապարհներ: «Երեկ եւ առաջին օրը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ ունեցանք խորհրդակցություններ՝ կաթի գնի հետ կապված: Արժանին պիտի մատուցենք այն տնտեսվարողներին, որոնք լսելով փոխվարչապետի հորդորը, գնացին զիջման եւ հայտարարեցին, որ կաթի գինը կմնա նույնը: Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցների փակման միջոցով նմանատիպ հարցերի հնչեցումը, որովհետեւ այս կառավարությունը այլեւս հասանելի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»,-կոչ արեց նորանշանակ նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ