24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ամբողջ Մասիսն ա գալիս, պատասխան տվեք դե» (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ մի խումբ մասիսցիներ պահանջում են իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել: Նրանք վրդովված են քաղաքապետի ձերբակալության փաստով: Հիշեցնենք, որ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:

Քաղաքապետարանում ստուգումներ սկսելու վերաբերյալ մեզ չեն հայտնել. Կամո Արեյան

«ԱԱԾ-ի իրավունքն է ցանկացած տեղ իրականացնել ստուգումներ, բայց քաղաքապետարանում ստուգումներ սկսելու վերաբերյալ մեզ չեն հայտնել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։   Հարցին, թե արդյոք նա մտավախություն չունի, որ ինքն ու քաղաքապետը չեն համապատասխանում նոր կառավարության պահանջներին, Արեյանը պատասխանեց.   «Ինքս ինձ միշտ պատկերացրել ու պատկերացնում եմ այդ գործում ու իմ […]

Ամենաշատը մենք ենք պատժվել. Վարդան Ղուկասյան

«Ես վախենալու միայն մի բան ունեմ, որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ։ Ինչ եղել է,  ամենաշատը մենք ենք պատժվել, իմ արածները չեմ կոծկել։ Իմ հարստությունը, որ ներկայացնում եք, շինծու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Վարդան Ղուկասյանը  Վերջինս վստահ է, որ իր ունեցվածքի և իր հետ կապված միջադեպերի մասին հրապարակումները պատվերով են։ […]

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ»-ի ատրակցիոններն անցել են տեխնիկական փորձաքննություն. դրանք ենթակա են շահագործման

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 54-ն անցել են փորձագիտական եզրակացություն և պատրաստ են շահագործման: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: «Հայաստանում գրանցված է 135 ատրակցիոն, որոնցից վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 54-ը` 49-ը Երևանում, 5-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննությունները ընթացքի […]

Մի շարք միջոցառումներ են սպասվում

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 1-ից մեկնարկելու է մարզամշակութային միջոցառումների ծրագիր, որը ստացել է Երևանյան ամառ մարզամշակութային ծրագիր անվանումը: Քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մարզական ու մշակութային միջոցառումներն այս տարի շատ են, հատկապես հուլիսին են դրանք շատ լինելու: Հուլիսի 3-ին կայանալու է «Փորձիր քեզ» մարզական միջոցառում Ազատության հրապարակում, այնտեղ լինելու […]

Մասիսցիները շարժվում են դեպի Երևան (տեսանյութ)

Մասիսից այս պահին հարյուրավոր մարդիկ շարժվում են Երևան՝ մայրուղին փակելու: Նրանք վրդովված են քաղաքապետի ձերբակալության փաստով: Հիշեցնենք, որ ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:    

Գյումրու տնակային ավանների երիտասարդները խուսափում են ամուսնանալուց

1988-ի երկրաշարժից 30 տարի է անցել, և հարյուրավոր ընտանիքներում զավակները ծնվել ու մեծացել են նեղլիկ, խոնավ ու անհրապույր դոմիկներում: Գյումրիում կառավարության կողմից բնակարանաշինության ծրագիր ըստ էության չի իրականացվում, թեև ավելի քան երկու հազար ընտանիք շարունակում է անհայտ ապագայով ու երբևէ քարաշեն բնակարան ունենալու հույսը կորցրած՝ ապրել խարխուլ կացարաններում: Այդ տնակային ավաններում ծնված և մեծացած հարյուրավոր […]

Ինչեր են նախատեսվում այս ամառ Երևանում

Հունիսի 1-ից մեկնարկելու է մարզամշակութային միջոցառումների ծրագիր, որը ստացել է Երևանյան ամառ մարզամշակութային ծրագիր անվանումը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին հայտնեց քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այդ միջոցառումը 6-րդ տարին անընդմեջ անկացվում է Երևանում քաղաքապետ տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ: «Այն արդեն սիրվել է մեր քաղաքացիների ու հյուրերի կողմից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի