15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Սփյուռքի նախարարը կասեցնում է ծրագրերը (տեսանյութ)

 «Մենք եկել ենք ծրագրերը ժամանակավորապես հետաձգելու որոշմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարը կասկածներ ունի, որ փողեր են մսխվել:

Նա հայտնեց՝ ծրագրերի նոր ժամկետները կհրապարակվեն առաջիկա օրերի ընթացքում: Նախարարը նշեց, որ ըմբռնումով են մոտենում այն ծնողների մոտեցումներին, ովքեր կդժգոհեն, որ արդեն իսկ ավիատոմսեր են գնել իրենց երեխաների համար, որպեսզի գան Հայաստան: «Սակայն այն ամենը, ինչ մենք անում ենք, նաև միտված են նրան, որ եթե այսօր նրանք կկրեն որոշակի նեղություն, սակայն վաղը հպատ, բաց ճակատով կգան ու կմասնակցեն մեր մյուս ծրագրերին՝ վստահ լինելով, որ ամեն մի դրամ, որ ծախսվել է մեր նախարարությունից, առանց ուռճացված թվերի է եղել՝ նպատակադրված, բաց: Կհասկանամ այն մի քանի հարյուր մարդկանց, ովքեր գնել էին ավիատոմսերը, սակայն մեզ համար սկզբունք է, որ պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ ծրագրերը, որ ժամականակավորապես հետաձգվում են, բարելավվելու են»,- տեղեկացրեց Հայրապետյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ