28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչը ստիպեց օլիգարխիային նահանջել. Ժամանակ

Կարճատեւ սաբոտաժից հետո հայաստանյան խոշոր սուպերմարկետները հայ­տարարեցին, որ թանկաց­րած գյուղմթերքի գները վե­րադարձնում են հին մակար­դակին ու պատրաստ են աշ­խատել այնպես, ինչպես պա­հանջում է օրենքը: Խոշոր սուպերմարկետների ցանցե­րը չգնացին վարչապետի ու հանրության դեմ պատե­րազմի՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոյկոտել նրանց, ով­քեր կփորձեն թանկացնել ապրանքը անօրինական դաշտում մնալու համար:

Բոյկոտի  հետեւանքով վնա՞սն էր, որ ստիպեց նրանց նահանջել, թե՞ սուպերմարկետները նահանջեցին՝ տես­նելով, որ սաբոտաժի կամ շան­տաժի փորձը չանցավ, եւ իշ­խանությունը մտադիր չէ նա­հանջել օրինականություն հաստատելու իր մտադրությու­նից, եւ դա կարող է բերել ար­դեն քրեական պատասխա­նատվություն առաջացնող հե­տեւանքների: Հնարավոր է թե’ մեկը, թե’ մյուսը, որը ստիպեց խոշոր աոեւտրային ցանցերի սեփականատերերին կայաց­նել այդ պահի իրապես ճշգրիտ որոշումն ու չգնալ տնտեսա­կան պատերազմի ճանապար­հով:

Վերջին հաշվով, իրավիճակն այդ առումով շատ նման էր վարչապետի թեկնածության մայիսի 1-ի խորհրդարանա­կան քվեարկությանը, երբ ըն­դամենը հաջորդ օրը ՀՀԿ մե­ծամասնությունը հասկացավ, որ դիմադրությունը ավելի է վատթարացնելու դիմադրող­ների, քան թավշյա հեղափոխության վիճակը: Մյուս կող­մից, իհարկե, կասկածից վեր է, որ Հայաստանում իրավիճակը չի կարող զարգանալ անընդ­հատ դիմադրության փորձի եւ հետո այդ փորձից հետ կանգ­նելու, թեկուզ ստիպված հետ կանգնելու տրամաբանու­թյամբ:

Անհրաժեշտ է իրավիճակը վերադարձնել թե’ քաղաքա­կան, թե’ տնտեսական բնակա­նոն հարաբերությունների հուն: Մյուս կողմից, սակայն, դա կա­րող է տեղի ունենալ հենց այն դեպքում, երբ հին համակարգն ու դրա շահերը կրող սուբյեկտ­ները հասկանան, որ պետք է հրաժարվեն դիմադրության մարտավարությունից, քանի որ դա մի կողմից որեւէ հարցի լուծում չէ իրենց համար, իսկ մյուս կողմից էլ կարող է ավելի բարդացնել հենց իրենց վիճա­կը: Ու այդ գիտակցումն է, որ պետք է քայլ առ քայլ, սուբյեկտ առ սուբյեկտ հին, հեռացող, նախկին համակարգին բերի թավշյա հեղափոխության եւ նոր գործադիր իշխանության հետ օրակարգային համաձայ­նության:

Այստեղ կա բավակա­նին հատկանշական, պարզ արձանագրման ենթակա մի հանգամանք, որ նկատելիորեն արտացոլվեց հենց խոշոր առեւտրային ցանցերին առնչ­վող խնդրի պարագայում: Օրինական գործունեության անհրաժեշտությանը դիմադրելու նրանց փորձը հանգեց­րեց նրան, որ հանրությունը կարող էր ապավինել գերա­զանցապես փոքր խանութնե­րին ու կրպակներին, որոնք տարիների ընթացքում զգալի­որեն դուրս էին մղվել հենց խո­շոր ցանցերի ընդլայնման հե­տեւանքով: Զուգահեռ, տեղե­կություն եղավ նաեւ Հայաստանում «Քարֆուր» ֆրանսիա­կան հիպերմարկետների ցան­ցի ընդլայնման մասին, որը հայտարարեց Երեւանում երկ­րորդ խանութը բացելու մասին: Այդ՝ առավելապես տեղեկատ­վական մակարդակի իրակա­նությունը խոշոր առեւտրային ցանցերին, որոնք մանրածախ առեւտրի մոտ 70 տոկոսը «վերցրել» էին իրենց վրա, ստիպեց հետ կանգնել եւ դադարեցնել սաբոտաժը: Այդպիսով, հանրությունն ակնհայտորեն տեսավ ու զգաց, այսպես ասած, «զուգա­հեռ տնտեսության» էֆեկտը, որի մասին մենք առիթ ենք ու­նեցել խոսելու մի քանի տարի: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում հաստատված տնտե­սական օլիգարխիկ համակար­գը կազմալուծելու, այդ համա­կարգի քաղաքական ազդեցու­թյունը չեզոքացնելու գործուն մեխանիզմներից, մոդելներից մեկը հենց «զուգահեռ տնտե­սական» հնարավորություննե­րի ընդլայնումն է, կազմավո­րումը, ամրացումը:

Դա, իհար­կե, զուտ տնտեսագիտական կատեգորիա չէ, դա ընդհան­րապես տնտեսագիտություն չէ, դա քաղաքական մեխանիզմ է, հնարավորությունները հան­րությանը, այսպես ասած, ան­կախություն են տալիս այն տնտեսական կառույցներից, որոնք գործում էին ու թելադ­րում թե’ տնտեսական, թե’ ընդհանրապես պետական քաղա­քականություն:

Նախորդ իշխանությունը չու­նեցավ «զուգահեռ» տնտեսա­կան հնարավորությունների լայն խթանման կամք մի շարք պատճառներով: Նոր իշխանու­թյունն այդ կամքը դրսեւորեց, եւ ընդամենը մեկ օրը բավա­կան էր, որ 70 տոկոս ծածկույ­թով ցանցը տեղի տար փաս­տացի մոտ 30 տոկոսի էֆեկ­տին, համաձայնելով «տնտեսական հրադադարի» եւ խաղի նոր կանոնների շուրջ գործակ­ցության: Չի բացառվում, որ դա, այսպես ասած, տակտի­կական նահանջ էր, ժամանակ շահելու նպատակով: Բայց դա առավել եւս ընդգծում է իրողու­թյունն ու շեշտադրում խնդիրը՝ ներկայիս խոշոր խաղացողնե­րին օրինականության դաշտ բերելն, ըստ էության, կարճա­ժամկետ խնդիրն է կամ խնդրի կարճաժամկետ լուծումը:

Երկարաժամկետ ամրապն­դումը պահանջում է «զուգա­հեռ տնտեսության», տնտեսա­կան հավելյալ ու հիմնարար հնարավորությունների, խա­ղացողների ու մրցակցության հնարավորինս շուտափույթ ընդլայնում: Համակարգային առումով իրավիճակի վերափո­խումը, եւ այդպիսով լիովին նոր տնտեսական համակարգի ձեւավորումը, որտեղ բիզնեսն ու անմիջական քաղաքականու­թյունը ոչ միայն տարանջատ­ված են, այլ փոխադարձաբար բալանսավորված, հնարավոր կդառնա միայն այդ դեպքում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ