07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին վերանայել իր որոշումը. գնդապետ

  Գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականններին  ասաց, որ փաստը շատ մտահոգիչ է: «Այն մարդը, ով այսքան երկար ճանապարհ է անցել և այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, դա լավ հետևանքներ չի կարող ունենալ, այն առաջին հերթին  թուլացնում է Արցախի պետական […]

Արցախյան այս շարժման ղեկավարները ընկել են իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը

«Ես չեմ ընդունում, որ Հայստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, այն պարզապես համազգային, համաժողովրդական հեղաշրջում էր, որի նպատակը իրեն հեղինակազրկած հանցագործ կլանից ձերբազատումն էր: Դա իրականացվեց փայլուն կերպով, և եթե այդ իրականացումը  տարածվում է  Արցախում և սպառնում է մեր պետական պաշտպանվածությանը, ապա դա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է և դրա վերջը պետք է դրվի»-այսօր լրագրողների հետ […]

Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան դիմում է ԿԳՆ-ին (տեսանյութ)

Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան դիմել է ԿԳՆ-ին կոնկրետ կառուցողական ծրագրով; «Մեր այդ ծրագրով մենք պետությունից ոչ մի գումար չենք ուզում: Ծրագիրը վերաբերում է կրթական սիստեմին, և ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ է կրթության և գիտության նախարարի հրահանգը, քանի որ չենք ցանկանում մեր երկրում անօրինական քայլ անել»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան նախագահ […]

«Ելք»-ի պատգամավորները անձնական երաշխավորագիր են ներկայացրել «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակելու համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկայացրել են անձնական երաշխավորագիր ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակելու դիմաց, տեղեկացնում է պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ «Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։

«Սասուն Միքայելյանը «Ելք» խմբակցության ԱԺ պատգամավորի մանդատի նշանակությունը վերաիմաստավորելու անմիջական խնդիր ունի». Արթուր Սաքունց

Սասուն Միքայելյանը «Ելք» խմբակցության ԱԺ պատգամավորի մանդատի նշանակությունը վերաիմաստավորելու անմիջական խնդիր ունի։ Վստահությունը շատ դժվար է ձեռք բերել, և հեշտությամբ կորցնել։ Տարբեր վստահություններ կան, որոնք ընտրում ես ըստ արժեքների և սկզբունքների։ Պետք է ընտրություն կատարես.. Շատ մեղմ ասած։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ […]

«Ռազմական հեղաշրջո՞ւմ» Արցախում

Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից որպես ռազմական հեղաշրջում և «զինվորական խունտայի» հաստատում է ներկայացվում։ Գնահատականների խստության հարցում ոչ մի սահմանափակում չունեն։ Նպատակն էլ ակնհայտորեն մեկն է` օգտվել վերջին օրերին դրսևորված հասարակական դժգոհություններից և փորձել Արցախում քաղաքական իրավիճակ փոխել։ Ընդ որում, չի բացառվում, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ փորձի գլխավորել […]

Ինչո՞ւ մերժել Գարեգին Բ-ին

Որքան հասկացա «Նոր հայաստան, նոր հայրապետ» շարժումը խակ, դեմոկրատիկ երևույթ է, իսկ դեմոկրատիան, ըստ տեսության` դիվային երևույթ է: Եկեք խնդրենք, որ Քրիստոս կարգավորի Իր եկեղեցու բոլոր խնդիրները: Մերժել մի կաթողիկոսի, որ կտրականապես դեմ է համասեռամոլությանը և այլասերվածության քարոզչություններին, խելամիտ չէ, մանավանդ երբ /այս տարվա փետրվարին դրանք արդեն մտել են դպրոցներից մեկը, պղծման «դաս անցկացրել»: Տե’ր, Սուրբ […]

Կլուծվի Սյունիքի մարզպետի հարցը

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկությամբ հունիսի 6-ին գործադիրի նիստում պաշտոնանկ կարվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Որոշման նախագիծն առայժմ կառավարության կայքում չկա։ Ըստ նույն աղբյուրների՝  Սյունիքի մարզպետի պորտֆելը ամենայն հավանականությամբ կտրվի ԲՀԿ-ին։  

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 5-ին, 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 […]

Այդ երեխաները մեղավոր չեն, որ այստեղ որևէ մեկը կասկածում է նախորդներին. Փաստ

Երեկ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ Հայաստան», «Արի տուն», «Ամառային ճամբար» ծրագրե­րի հետաձգման մասին: Բացի այդ, նա նշված ծրագրերի ծախսերի առումով որոշ կասկածներ հայտնեց: Նախարարի կողմից բարձրացված կասկածների շուրջ թերթը փորձե­լ է պարզաբանում ստանալ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից: «Ցանկացած գործողություն, որն արվում է, կարելի է կասկածել: Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված