25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախը բանակցային գործընթացից դուրս մղված չէ

  «Եթե Հայաստնում սկսած շարժումը առաջին դեմքերի դեմ էր, ապա Արցախում բողոքի այս վերջին դեպքերը ավելի շատ ուղղված էին  անհատ մարդկանց դեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Մանասյանը չբացառեց նաև այն կետը, որ Արցախում գլուխ բարձրացրած բողոքի ակցիան ուներ նաև կենցաղային ֆոն, որը առաջացել էր ավելի շատ սոցիալական դժգոհությունների պատճառով: Անդրադառնալով […]

Հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։  Ձեռնարկվում են միջոցառումներ […]

Պաշտպանության նախարարությունը և կառավարությունը պարտավոր են ստուգել դա

«Արցախի հետ կապված շատ բաներ պետք է փոխվեն: Պաշտպանական և քաղաքական համակարգերը պետք է աշխատեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս մասին ասաց  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի խոսքով՝ զինվորի հետ կապված բոլոր համակարգերը պետք է բերել իդեալական վիճակի: Նա ասաց, որ Արցախի բանակը հիմա ունի ամեն ինչ պատշաճ մակարադակով Արցախի պաշտպանությունը իրականացնելու համար, և հավելեց, որ […]

Ամեն սյունեցի, ով կվախենա, կարող է դիմել մարզպետին (տեսանյութ)

Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը կառավարության նիստից հետո ասաց, որ այսուհետ մարզում վախի մթնոլորտ չի լինի։ Նա նշեց, որ այդուհետ պատասխանատու է յուրաքանչյուր սյունեցու համար, ով վախենա, կարող է դիմել իրեն։

Կրակոցներ են հնչել դատարանի դիմաց

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում: Դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝ Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը։ Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին: «Փաստինֆո»-ի թղթակցի այս տեղեկությունը հաստատեց նաև քրեական գործով տուժող, սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան […]

Արցախում պատերազմը կպայթի

Ըստ  «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի՝ Արցախյան իրավիճակը մենք պետք է դիտարկենք այլ կոնտեքստում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ Արցախը այլևս զուտ հայ-ադրբեջանական բախման կարգավիճակ չունի. «Արցախն արդեն տարածաշրջանային և գլոբալ պայթուցիկ կետերից մեկն է, որով որոշակի հարցեր են ուզում լուծել այն ուժերը, որոնք ցանկանում են  քաոս ստեղծել և դրանով պահել սեփական իշխանությունը» : […]

ՊԵԿ նախագահի տեղակալը հրավիրվել է ԱԱԾ

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է ԱԱԾ-ի կողմից ոլորտի բացահայտումների վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ ինքն էլ գրավոր տեղեկություններ պիտի տա ԱԱԾ-ին: «ԱԱԾ-ի կողմիք քննչական գործողությունների շրջանակում պետական պաշտոնյան հրավիրվել է, հարցաքննվել է, բայց բոլորս պետք է հարգենք քննության ժամանակ մարդու կողմից տրված […]

Պատահար Երևան-Իջևան ճանապարհին. 6 հոգի հոսպիտալացվել է

Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես վիանո», «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

Գազի սակագինը կվերանայվի (տեսանյութ)

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի: «ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ […]

Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության պատվիրակության անդամները հանդիպեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ

Հունիսի 8-ին Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Հիշեցնենք, որ IYDU-ն այս օրերին Երեւանում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով՝ անցկացնելու IYDU-ի հերթական հավաքը՝ «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով։ Խորհրդարանի խոսնակը, ողջունելով արտասահմանցի հյուրերին, նշեց, որ մեծ ձեռքբերում էր 2017թ. հոկտեմբերին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության՝ IYDU-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի