07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Աստված մեզ զոռով չի փրկելու

Եթե ուշադիր կարդաք Մարկոսի Ավետարանը, երբ աշակերտների նավակը գիշերով փոթորիկի մեջ էր ու Հիսուսը ծովի վրայով քայելելով գալիս էր նրանց մոտ, «ՈՒԶՈՒՄ ԷՐ ՆՐԱՆՑԻՑ ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼ ԳՆԱԼ» (Մկ. 6:48): Կմտածեք թե, ո՞նց թե ուզում էր առաջ անցնել գնալ: Բա աշակերտներին փրկե՞լը: Մի՞ թե նրանց այդպես էր թողնելու:

– Աստված մեզ զոռով չի փրկելու: Նա ուզում է, որ մենք դիմենք իրեն, որ մեր փրկությունը մեր սեփական կամքով լինի, այլ ոչ թե հարկադրված մի բան: Սբ. Օգոստինոսը գրում է, որ Նա ուզում էր աշակերտներից լսել այդ ճիչը թե՝ «Տեր, փրկիր մեզ»: Ու նա իսկույն ասաց. «Քաջալերվեցեք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։

Եւ նա նավակ բարձրացավ նրանց մոտ, եւ քամին դադարեց։ (Մր 6:50-51) – Դուք էլ Տեր Հիսուսի անունը կանչեք և նեղության և լենության մեջ ու ձեր սրտում կլսեք. «Քաջալերվեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»: Ձեր կյանքի փոթորիկն էլ կդադարի ու խաղաղություն կլինի: Միայն թէ հավատքով:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ