25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուսով եմ՝ գոհ եք, որ ԱԺ-ն մեր կառավարությանը վստահության քվե է տվել. վարչապետ

«Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք, գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել»: Այս մասին այսօր կառավարության նիստը սկսելուց ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, և մենք, ինչպես պպայմանավորվել ենք, միջոցառումնեի ցանկ պետք է հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից»,-ասաց նա և կոչ արեց մեկ շաբաթյա ժամկետում […]

Կառավարության քայլը՝ անապահովների համար

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի հանձնարարակով անդրադարձավ էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխման վերաբերյալ քննարկումներին: Նախարարն ասաց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները, քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, էներեգտիկ ոլորտի ռիսկերն են գնահատվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված: «Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող […]

Ինչո՞ւ հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Ժամանակ

Խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման և քննարկման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարական: Եզրափակիչ ելույթի ընթացքում ամբիոնի մոտ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն էր, որը դեռ չէր դարձել վարչապետ: Ինչու վարչապետը որոշեց հիշեցնել այդ կերպարը և դրա միջոցով նաև իրականությունը, թավշյա հեղափոխության առկայությունը: Արդյո՞ք ՀՀԿ-ին հաջողվել էր նրան հանել հունից, բերել էմոցիոնալության […]

«Ինքնագոհ ցիրկ»

Խորհրդային ժողովուրդը գրեթե դատարկ ձեռքերով կարողացավ տապալել վախի, կեղծիքի, լկտիության ամրոց նացիստական Գերմանիան, ինչը բնավ չխանգարեց խորհրդային պետությանը բառադիության անդունդը գլորվելուն և ի վերջո՝ տապալվելուն… …ամրոց տապալելուց հաջողելն ու պալատ կառուցելուց հաջողելը մեկ ընդհանրություն ունեն՝ «հաջողել» բառը… …ապարանցու անեկդոտը հիշեցի, որ ականը նետում ա փետի վառարանի խողովակը, տունը քանդուքարափ անում ու փլատակների տակից ինքնագոհ, էրեսի […]

Օսիպյանն անցավ Վովային

Եթե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրերին փոփոխում էր առնվազն մի քանի ամիսը մեկ, ապա նորանշանակ Վալերի Օսիպյանն այս հարցում անցել է նախկին ղեկավարին: Վալերի Օսիպյանն անակնկալի է բերել Շիրակի մարզի ոստիկաններին: Նա Շիրակի ներկայիս ոստիկանապետ՝ գնդապետ Գրիգոր Գրիգորյանին, որին Տավուշից ուղարկել էր Շիրակ մայիսի 20-ին՝ ընդամենը 18 օր առաջ, հունիսի 7-ին նշանակել է Վայոց ձորի […]

Նրանք, որ «խելագարված ամբոխ» դրեցին Նիկոլի «տակ», հասնելու են իրենց թեկնածուի կաթողիկոսացմանը

Եթե որեւէ մեկին թվում է, թե Ղարաբաղի ու կաթողիկոսության շուրջ ստեղծված վիճակները մինչեւ վերջ չեն հանգուցալուծվելու․․․ -Հազար ներողություն․ ․․․ -Իմ կողմից անչափ հարգված Բակո Սահակիչի վերջնական հրաժարականով /Մի ասեք՝ բայղուշություն եմ անում․ ցավով, արյունով եմ գրում այս տողերը, որովհետեւ հասկանում եմ՝ ինչի մասին եմ գրում․ ու գրում եմ, որ գուցե թե՝ կանխեմ/․․․ -Ու միֆ է՝ […]

Որպեսզի չհուսահատվենք

Որպեսզի մարդը չհուսահատվի ամբողջ աշխարհում մոլեգնող մեղքի փոթորիկներից, Սուրբ Գիրքը բազում անգամ մխիթարում է մեզ Աստծո ողորմության մասին խոստումներով, քանզի. «Նրա ողորմությունը սերնդից սերունդ Իրենից երկյուղածների վրա է»  (Ղուկ.1.50):  Պողոս առաքյալը ամենքիս զգուշացում է, որ «Բոլոր չարիքների աղբյուրը փողասիրությունն է» , որի պատճառով նույնիսկ ամենահարազատ մարդիկ են գժտվել ու թշնամացել, իսկ ով ուզում է ազատվել դրանից, […]

Դարձյալ երկրաշարժ

Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Փաշինյանը փաստեց՝ չի պատրաստվում այլ ուժերի հետ կիսել հաղթանակի դափնիները. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քիչ առաջ ավարատված գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկել է կառավարության ծրագիրը, դրա բովանդակությունն ու քվեարկությունը: Նիստից հետո այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կառավարության ծրագիրը պիտի լինի ոչ միայն երազանքների, այլ իրատեսական քայլերի փաստաթուղթ, Աստված տա՝ այդ երազանքներն իրականություն դառնան: Նոր կառավարությունը բերել էր ծրագիր, որը չէր բխում […]

Ի՞նչ է տեղի ունենում, երբ ասում ենք Աստված մեր Հայրն է

«Հայր մեր»: Տերունական աղոթքի առաջին բառերն են։ Գիտեք, որ դիմելաձևերը շատ են՝ Աստված, Տեր, Արարիչ, Ամենակալ… Աստծուն «Հայր մեր» դիմելով բացահայտվում է և՛ Աստծո սերը, և՛ մեր պատասխանն Աստծո սիրուն։ Երբ ասում ենք Աստված մեր Հայրն է, հավատքը դառնում է վստահություն, սերը՝ գործ, միությունն՝ արարելու կամք։ Տեր Եսայի քահանա Արթենյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի