21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Личная неприязнь”

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է իր տեսակետը, թե Տեր Մեսրոպը՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականը հանրակրթությանն ամենամեծ վնաս  հասցրած անձանցից է։

«Արարատյան բակալավրիատի աուդիտով  չէ, որ ես պետք է այդ կարծիքը հայտնեմ։ Մինչեւ աուդիտն եմ այդ կարծիքը հայտնել եւ շարունակելու եմ պնդել»,-նշեց նախարարը, ով մինչ այդ հայտարարել էր, թե Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնելու հրահանգ է տվել եւ առաջիկայում կհրապարակվեն դրա աուդիտի արդյունքները:

Այբ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր մտահոգությունն էր հայտնել ԿԳ նախարարի կանխակալ եւ շուտափույթ՝ առանց հիմքերի հայտարարությունների առնչությամբ, առաջարկելով սպասել աուդիտի արդյունքներին: Սրան հետեւեց  Հարությունյանի արձագանքը, թե պատրաստ է հանդիպել Այբ-ի աշակերտների եւ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ:

Նշենք, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ֆինանսավորման հնարավորության մասին նախարարը հայտնեց, որ հարցը հիմա քննարկվում է։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ