Աստված չանի, կարող են և սպանություններ լինել
Բարեկամնե՛ր, Լրահոսից տեղեկացանք, որ Օրմանյանի օրոք ևս նույն բաներն են եղել, ինչ որ Գարեգին Բ-ի հանդեպ են այսօր տեղի ունենում: Եվ Օրմանյան Սրբազանը ներկայացված բոլոր մեղադրանքներին պատասխանել է և հաղթել:
Կարծում եմ, ճշմարիտ մոտեցում է: Գուցե Գարեգին Բ-ն նույնպես դիմի Օրմանյանի օրինակին՝ հաստատելով իր վկայությունները կամ խոստովանելով թերացածները՝ հոգևոր ժողովում:
Եվ թող Դատավորը Աստված լինի՝ կաթողիկոսին թե պահելու խնդրում և թե փոխելու:
Որովհետև, Լուսավորչի եկեղեցու բակում մարդկանց գրգռվածությունը, քաշքշոցն ու ծեծկռտուքը հուշել է տալիս, որ եթե դեպքերն այս կիսավայրենի ընթացքով հասունանան, սիրո անվան տակ ատելության դրսևորումներով, ապա Աստված չանի, կարող են և սպանություններ լինել:
Տա Աստված, որ խնդրի լուծմանը առավել քաղաքակիրթ ճանապարհ ու եղանակ տրվի:
Տա Աստված:
Հ.Գ. Այս էլ ի մտի առնենք, որ այսօր Նեռի մուտքն է աշխարհ կատարվում՝ գերպիղծ և գերխարդախ ծրագրերով, որոնցից մեկով այս տարվա փերվարին ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ մտել են դպրոց և համասեռամոլությունը մեղք չհամարելու ՛՛դաս՛՛ անցկացրել: Մոտ 15 տարի առաջ էլ նման ՛՛դաս՛՛ էին անցկացրել դպրոցներից մեկում, ՛՛դասի ավարտին՛՛ երեխաներին բաժանելով պահպանակներ:
Եվ չտեսանք մեր հոգևոր բարձր դասի Առյուծի նման վեր ցատկումը, թե էդ ում երեխաներին եք թույլ տալիս պղծել, մեր Աստծո անունը կեղծող տգետներ, խարդախներ, մոլեռանդներ և խորապես մոլորեցվածներ:
Ես երևույթի դեմ գրքույկ գրեցի և հրատարակեցի… մուրացկանություն անելով ու թեմերին նվեր ուղարկելով: Բայց տպաքանակը չբավարարեց, որ ամեն տեղ հասներ: Դուք ավելի լավ կարող էիք այդ գործերն անել, բայց չեք անում, իսկ անողներին էլ չեք օգնում՝ պարտավորությամբ կամ պատշաճին:
Մենք մուրալով պիտի աշխատենք, իսկ դուք ձեր ջիպերին համապատասխանող ծուլախտով վայելմա՞ն ապրեք՝ Մեծ Բաբելոնյան այս մարդախեղ ժամանակներում: Մենք ամեն օր պարտքերի մեջ պիտի լինենք, դուք ամեն օր՝ պարտատե՞ր, երբ ազգովի ենք գտնվում հոգևոր մեծ հալածանքների առաջ:
Առավել զգոն լինելն ու սխալներ խմբագրելն է այսօր առաջին խնդիրն ամենքիս: Ասելս այն է, որ երբ ձեզ ՛՛Հայր՛՛ ենք ասում, ջանացեք այդ կոչումը գործերով պատվել և ոչ թե խուսանավել դրանից թե. ՛՛Կարևոր գործերով ծանրաբեռ եմ, սա ինչ է ասում՛՛:
Մաղթենք մենք մեզ՝ առավել խելացի քրիստոնյաներ լինել ու չհպարտանալ միմյանց վրա: Գրվածքն ասում է. ՛՛Աստված հաճախ գործում է ՛՛մի բան չհամարվածների միջոցով, որպեսզի իրենք իրենց մի բան համարողներին ամաչեցնի՝ նրանց թերացումների համար՛՛: