25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առեւանգել է ավտոմեքենա եւ վրաերթի ենթարկել քաղաքացիներին

Հունիսի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների […]

Այս քննարկումներով դուռը չի փակվում. նախարարը՝ կուտակայինի մասին

«Սեփականության իրավունքը որեւէ տեսակետից չի քննարկվում, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ կգնան քննարկումները, նույնիսկ , եթե որոշում կայացվի չեղարկել ընդհանրապես համակարգը , դա իրենց սեփականությունն է եւ անպայման հետ կվերադարձվի», –Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացիների միջոցների  սեփականության իրավունքի խնդրին,  հայտարարել է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ խնդիրը ժամանակացույցն է.«Ինքներդ եք հասկանում, […]

Ամրագրեք, որ բարեգործական կազմակերպության անունը չկապվի քաղաքական գործչի անվան հետ. ՀՅԴ

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  Բարեգործուայն մասի  օրինագծի քննարկմանը  ԱԺ ՀՅԴ խմբակցությա  պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս նախագիծն անդրադառնում է  ընտրությունների նախօրեին բարեգործությունների խնդրին: Պատգամավորն առաջարկեց օրենքով արգելել, որ բարեգործական կազմակերպության անունը կապ ունենա քաղաքական գործչի անվան հետ: ամրագրել  լուծմանը: «Ամրագրեք, որ բարեգործությամբ զբաղվող կազմակերպության անունը չկապվի քաղաքական գործչի […]

ՀՀ առողջապահության նախարարությունը գլխավոր արյունաբան է նշանակել

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանն այսուհետ Սամվել Դանիելյանն է: Սամվել Դանիելյանը 2007-ից Մուրացան հիվանդանոցային համալիրի Քիմիոթերապիայի կլինիկայի ու Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարն է առ այսօր: Նա 1978- 1984-ն ուսանել է ԵՊԲՀ-ի Մանկաբուժության ֆակուլտետում: 1987 – 1987   կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայի մանկաբուժության ինստիտուտում Մոսկվայում: Մոսկվայի Մանկական արյունաբանության ինստիտուտում 1989- 1992-ին սովորել […]

ԵԿՄ-ն կլուծարվի՞. ի՞նչ են խոսում ԵԿՄ-ում

Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) արտահերթ համագումար անցկացնելու եւ վարչության նոր նախագահ ընտրելու տրամադրվածություն կա: Այս մասին հայտնել է ԵԿՄ մամուլի խոսնակը Վարդան Վարդանյանը: ԵԿՄ-ն լուծարելու վերաբերյալ լուրերից տեղյակ չէր: Նշենք, որ Վարդան Վարդանյանը մտադիր է վաղն ազատման դիմում գրել ԵԿՄ մամուլի խոսնակի պաշտոնից: Վարդան Վարդանյանը խուսափեց ԵԿՄ-ի անունից որեւէ գնահատական տալ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զինամթերքի […]

Լուրջ փորձություն

Իրականում Մ. Գրիգորյանի հետ դեպքը նոր փորձություն է նոր կառավարության համար: Մենակ գտնել-կալանավորելով չէ, եթե, իհարկե, հետո ապացուցվի հանցանքը: Փորձությունը սկսվում է այն ժամանակ, երբ պետք է հետ գնալ ու սկսել հարցաքննել այս ամենի մեջ ներգրավված բոլոր կողմերին, նախկին և գործող, այդ թվում՝ զինվորական չինովնիկներին՝ ենթադրելով, որ այդ ընթացքում բավական նոր բաներ կարող են ջրի […]

Ծառուկյան դաշինքի պատգամավորները «ձեռնպահ» քվեարկեցին իրենց իսկ առաջարկներին

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ Ծառուկյան դաշինքի դժգոհությունն առաջացրած բարեգործության մասին օրենքն է քննարկվել: Նախագիծը հրաժարականի դիմում ներկայացրած, բայց դիմումի հաստատումը դեռ չստացած սոցապնախարար Մանե Թանդիլյանի փոխարեն արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էր ներկայացնում: փոխնախարարից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պահանջեց ներկայացնել վերջին տասը տարիների բարեգործության դինամիկան: «Երբ որ կարգավորում եք ներկայացրել, բերե՞լ եք […]

Ե՞րբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Եթե գործող կարգը պահպանվի, ապա նշանակում է, որ Էջմիածնում արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել հոկտեմբերի 21-ին»,- ասել է ԿԸՀ նախագահը: Ըստ Մուկուչյանի՝ ՏԻՄ օրենքի 21 հոդվածի համաձայն՝ լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու հիմք է նաեւ համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումը, որից հետո […]

Ոստիկանության հայտարարությունը

Կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից […]

Արմավիրում մեկնարկել է բողոքի ակցիա

Արդեն 3 օր է` Արմավիրում շարունակվում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները: Բողոքի ակցիաներն իրականացնող «Արմավիր նախաձեռնող խմբի» անդամ Ռազմիկ Սարգսյանը ասել է, որ նախորդ երկու օրերին քաղաքում իրազեկման երթեր են տեղի ունեցել, իսկ այսօր՝ ժամը 19:00-ին, քաղաքային հրապարակում հանրահավաք է անցկացվելու: «Իշխանափոխությունից հետո արդեն բավականին ժամանակ է անցել, բայց ինքը մինչև հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի