21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Քրիստոնյա լրագրողներին

Լրագրողներ ջան, դուք ահռելի պատասխանատվություն ունեք Աստուծո առաջ, թե ինչ եք հրամցնում մարդկանց: Ձեզ սովորեցնում են, որ դուք փոխանցման միջոց եք, ու թող մարդիկ ինչ ուզեն, այն վերցնեն: Այս աշխարհում այդպես է, բայց Քրիստոսի մոտ՝ ՈՉ: Մի անգամ Տեր Հիսուսն ասեց, անհնար է որ գայթակղությունը չգա, բայց վայ նրան ում ձեռքով կգա: Ավելի լավ է, որ այդ անձը մի ջաղաց քար կապի իր վզին ու ծովը նետվի, քան որևէ մեկին գայթակղի (Ղկ. 17:1-2): Մենք պետք է միայն բարի սերմեր ցանենք:

Մենք չենք կարող չար ու վարակիչ լուրերը չեզոք ներկայացնել ու ասել, ով ինչ ուզում է վերցնի: Օրինակ, որ ասենք, վաղը մի լուր տարածվի, թե միասեռականները հավաք են կազմակերպում, թե ինչպես տարածեն իրենց գաղափարները երեխաների մեջ, դուք միայն այդ լուրը կտարածե՞ք, ինչպես Էլթոն Ջոնի պարագային, թե՞ հիշելով, որ Քրիստոսի հետևորդ եք, կգրեք նաև ձեր տեսակետը, թե արդյոք սա լա՞վ բան է, թե՞ ոչ:

Այս և նմանատիպ հարցեր քննարկելու համար, Քրիստոնյա լրագրողներին իրենց Քրիստոնեական կոչումը հիշեցնելու համար, լրատվության չարն ու բարին զանազանելու համար բացել եմ Քրիստոնյա Լրագրողներ խումբը (https://www.facebook.com/groups/656909507975268) և հրավիրում եմ բոլոր իմ ընկեր և ոչ ընկեր լրագրողներին, ովքեր իրենց համարում են Քրիստոնյա և ձգտում են ապրել պատվիրաններով: 

Խնդրում եմ, պատմեք այս մասին ձեր ընկերներին, տարածեք այս գրվածքը ձեր էջերին, մի գուցե ավելի շատ Քրիստոնյա Լրագրողներ տեսնեն և մշտական քննարկումների միջոցով կարողանանք ավելի օգտաշատ գործ կատարել մեր հասարակության մեջ: Որպեսզի միայն բարի և շինիչ բաների մասին պատմենք մարդկանց: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ