Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տվել

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն այսօր՝ հունիսի 25-ին, հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը: «Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ: Այն տեղի կունենա հուլիսի 2-ին»,- ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղարը: Նշենք, որ Արամ Դանիեյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից: