22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ձեռքբերված ամերիկյան Բել-412 ուղղաթիռներին: Նա, մասնավորապես, գրել է. «Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է: Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են […]

Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապակությունն ու մահը: Ամենուրեք փնտրի՛ր բարին ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն […]

Վիշապին դեռ չհաղթած արդեն վիշապ եք դարձել …

Եթե փոխվարչապետի մամուլի քարտուղարի էջում քեզ վիրավորում ու հայհոյում են՝ ամենանողկալի բառերով ու այդ քարտուղար կոչվածը չի սաստում, ես, իհարկե, շատ կուզենայի, որ Մանվելի շարասյունը տրորեր այդ ողջ տղամարդ-կինիկների քստմնելի բանակը: Թքե՛լ եմ նման «թավշյա հեղափոխականների» վրա, որոնք Մանվելից ավելի ողորմելի գոյություն են: Վիշապին դեռ չհաղթած արդեն վիշապ եք դարձել … Կիմա Եղիազարյան

Երբ առավոտյան արթնանում ես, առանց այդ անելու դուրս մի արի տնից

«Երբ առավոտյան արթնանում ես, դուրս մի արի տնից առանց աղոթելու, իսկ երեկոյան Աստծուն գոհաբանություն հայտնիր այս հիանալի օրվա համար: Նույնիսկ շատ փոքր շյուղը հայտնվելով աչքի մեջ՝ խանգարում է տեսողությանը, ճիշտ այդպես էլ նույնիսկ փոքր հոգսը խանգարում է աղոթել: Եթե առանց ուշադրության ենք աղոթում, այդժամ աղոթում ենք առանց հոգով և ճշմարտության» :  Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Եթե սիրում ես այն, ինչ ատում է Աստված

Կույր է միտքը, եթե չի խոկում Աստծու մասին, համր է, եթե չի աղոթում, խուլ է, եթե չի լսում Աստծու պատվիրանները, մեռած է, եթե չի սիրում Աստծուն, թշնամի է Աստծուն, եթե սիրում է այն, ինչ ատում է Աստված. ամբարշտություն է՝ խնդրել Աստծուց այն, ինչ Նա չի կամենում:  Պողոս Պատրիարք

ԱԱԾ-ով կարելի ա ֆեյսբուքին կերակրել

Շմայսներդ տուշոնկով կտրեմ … ԱԱԾ-ով կարելի ա ֆեյսբուքին կերակրել, նորմալ ա… Բայց մի քիչ էլ տնտեսությունից, ներդրումներից, բարեփոխումներից բանից ինֆո տվեք, ո՞ւր ենք հասել, ի՞նչ ընթացք կա, ո՞նց եք կերակրելու ժողովրդին: Փողերը հետ բերել-կերակրելը պրիմիտիվ փաստարկ ա, ռեալ, հեղափոխական քայլեր ա պետք… Առաջընթացի հանրային դիսկուրս ուղղակի չկա, առայժմ 4 օրը մեկ մի ֆեյսբուքյան կերակուր ա […]

Հայտնի դերասանը հրաժեշտ է տալիս

«Սա իմ վերջին գրառումն է FB սոցցանցում, ինչու՞, ասեմ… Ոչ մի երջանիկ,  ոչ մի ուրախ  ու կյանքով  լի հայտարարություն,  նկար, գրառում ես չեմ տեսնում… Միայն քաղաքականություն,  միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ… Սարսափելի հոգեկան ապրումներ եմ ունենում յուրաքաչյուր գրառում կարդալուց ու խոսքը արդարության կամ անարդարության մեջ չէ, այլ ջերմության, բարության,  հոգու խաղաղության ու դրական լիցքերի, որոնք ի սպառ բացակայում են: Ամեն անգամ FB մտնելիս սարսափում եմ, դժբախտանում եմ, տխրում ու հիասթափվում եմ: Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին, հիմար կամ խելոք, բայց չարով լցված անհամեմատ գերիշխող մտքերին: Ես կողմնակից եմ ժպիտին, ուրախ մտքերին, դրական քոմենթներին ու բարին քարոզող վիդիոներին: Օրս փչանում ա FB մտնելուց հետո…կներեք… Հաջողություն, բայց միայն FB ում, ես Ձեզ հետ եմ ինչքան ուրախ ու գեղեցիկ վայր կա` այնտեղ… էստեղ շունչս չի հերիքում»: Ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել դերասան Սարգիս Գրիգորյանը:     

Ինչ-որ մի պահի «հաց ու տեսարաններ» հիբրիդը կարող է հոգնեցնել

…Հեղափոխական ժամանակահատվածին հաջորդել է հետհեղափոխականը։ Պատմությունն ու քաղաքագիտությունն ասում են, որպես օրինաչափություն, հեղափոխություններից հետո հիմնականում հաստատվում է դիկտատուրա։ Օրենքի՞, անձի՞։ Հայաստանում ո՞ր տարբերակն է։ Այս պահին դժվար է այդ հարցերին պատասխանելը։ Բոլոր բաղադրիչներն էլ առկա են։ Թե հետագայում այդ խառնուրդից ինչ կգոյանա, պետք է սպասել։ Բոլոր դեպքերում, քայլ է արվում երկիրը կոռուպցիայից մաքրելու, հին կուռքերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի