28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մանվել Գրիգորյանը մարտի 1 -ի գործով կհարցաքննվի՞. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործի շրջանակներում դեռեւս չի հարցաքննվել 2008թ. այդ իրադարձությունների օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, որ հիմա հափշտակության եւ ապօրինի զենք-զինամթերք պահպանելու մեղադրանքով մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ:

Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է. «Իմ մասնակցությամբ, ոչ, այդ գործով նա չի հարցաքննվել»:

Մինչ այդ, տեղեկացնենք, երեկ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` Էնդոկրինոլոգիայի բաժանմունք: Ինչպես հայտնի է` Գրիգորյանը թոքի քաղցկեղ ունի, եւ վերջին օրերին փաստաբանը նշում էր, որ գնալով նրա առողջական վիճակը վատանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ