23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չի կարելի ժողովրդավարական ՀՀ-ում քաղաքական ուժերին ստիպել ինչ-որ բան անել. Պ. Հայրիկյան

«Շատ ուրախ եմ, որ մեծ ուշացմամբ խոսվեց Սահմանադրական փոփոխությունների մասին: Լավ կլիներ, որ ոչ թե ակնարկներ հնչեին, այլ նախաձեռնություններ: Ինչեւէ, սառույցը կարելի է կոտրված համարել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու (որպեսզի իր փոխարեն այլ վարչապետ չընտրեն) հայտարարությանը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Ներկա իրավիճակում ոչ թե խորհրդարանական ուժերն են վարչապետ ընտրել, այլ ժողովուրդը, այսինքն՝ քաղաքական ուժերն ընտրել են ժողովրդի թեկնածուին: Սա ցույց է տալիս, որ գործող սահմանադրությունը պիտանի չէ: Նոր սահմանադրության ընդունումը տեւական ու ծանր աշխատանք է»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:

Նա կառավարությանն ուղղված առաջարկներ ունի. «Եթե սահմանադրական հանրաքվեի ճանապարհով գնանք, դա չի համապատասխանի հեղափոխության տրամաբանությանը: Մենք դեռեւս 2015թ. առաջարկել ենք սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայում հրատապ կարելի է մտցնել շրջանառության մեջ:

Սահմանադրությունը չեղարկելու համար պարզապես կամ պետք է հանրաքվե անցկացնել, կամ վարչապետը պետք է հանդես գա հին սահմանադրությանը վերադառնալու նախաձեռնությամբ, որն  ԱԺ-ն պետք է հաստատի: Իսկ հնին վերադառնալ՝ նշանակում է, որ ԱԺ-ն երկու ամսում ընտրելու է նախագահ եւ վարչապետ, ու հարցը լուծվում է: Սա շեշտակի եւ վճռական ճանապարհ է, որը համապատասխանում է հեղափոխության տրամաբանությանը»:

Սրանից հետո միայն, ըստ Պարույր Հայրիկյանի, պետք է նոր Սահմանադրության նախագիծ մշակել. «Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, մանրամասներ հիմա չեմ ասի: Մի քանի օրում կարելի է հավաքել 200 հազար ստորագրություն, որպեսզի վարչապետը դիմի ԱԺ-ին. ցանկացած պահի խորհրդարանական ուժերը կարող են իրենց  պահել ոչ ցանկալի ձեւով, դրա համար մենք պետք է հետեւողական լինենք: Նիկոլ Փաշինյանի հետ անմիջական հանդիպումներ վերջին օրերին չեմ ունեցել, բայց գիտեմ, որ կառավարությունում ուշադիր են հետեւում իմ հայատարարություններին»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններով առաջարկում է բացառել վարչապետի հրաժարականով պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացումը: Պարույր Հայրիկյանը համաձայն չէ. «Չի կարելի ժողովրդավարական ՀՀ-ում քաղաքական ուժերին ստիպել ինչ-որ բան անել: Նման իրավիճակից խուսափելու համար մենք առաջարկում ենք սահմանադրական փոփոխությունների մեր փաթեթը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ