23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանե Թանդիլյանը իրեն հարմարավետ է զգում կառավարությունում

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իրեն հարմարավետ է  զգում կառավարությունում, եւ իր հրաժարականը որեւէ կապ չի ունեցել հարմարավետ չզգալու հետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին ասաց նախարարը:

«Եւ ոչ  մի խնդիր այդ առումով չի եղել ո´չ այն ժամանակ, ո´չ էլ հիմա: Ես այն ժամանակ էլ եմ եղել Լուսավոր Հայաստանից , հիմա էլ եւ Կառավարությունում կան մարդիկ, որոնք ՔՊ-ից չեն, սրանք գործնթացներ են, որոնք հարամարավետության հետ որեւէ կապ չունեն: Եթե դու աշխատում ես, ուրեմն հարմար ես զգում, եթե ոչ՝ ուրեմն հարմարավետ չես զգում: Ավելին, իմ հրաժարականը որեւէ կապ չի ունեցել հարմարավետության հետ, այն կապ է ունեցել այն լուծման հետ, որը տրվեց այդ պահին՝ չքննարկելով այլ լուծումներ: Բայց  մենք քննարկման արդյունքում եկանք նրան, որ այն լուծումները, որոնք այսօր ձեզ ներկայացրեցի, եւ ես տեսնում էի, որ հնարավոր է դրանք անել այն ժամանակ, դրանք այսօր քննարկման առարկա են եւ, այո´, ավելի բարելավված լուծում ենք մենք ունենալու հունվարի 1-ից»,-ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ