14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես այս հարցով կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս՝ պաշտոն չունեցող ինքնակոչին, կարգի հրավիրի

Պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի գրառմանը: «ԿԳ նախարարը եւ նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են, պարոն Դեմոյանը արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, եւ […]

Ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու

Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է, եթե մարդը կատարի այն, նրանով կապրի: Իսկ հաւատից եղող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում մի՛ ասա՝ ո՞վ է ելնելու երկինք»: Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար:  Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»: Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից: Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մոտ է խոսքը քեզ՝ […]

Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ ԱԺ կայքը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին ՀՀ ԱԺ կայքը և ներխուժել կառավարական Մալբերի համակարգ։ Փորձագետը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին մեր ԱԺ կայքը։ Հետքերը դեռ գուգլի քեշերում մնացել են http://webcache.googleusercontent.com/search… Նաև, իրենք հայտնում են, որ կարողացել են ներխուժել կառավարական Մալբերի համակարգ և տեղադրել […]

Հարց Արայիկ Հարությունյանին. պատրա՞ստ եք

Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳ նախարարի և փոխնախարարի հետ գրանցված միջադեպին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմոյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարը ներխուժել են իր աշխատասենյակ: Նա խոստացել էր այդ պաշտոնյաների մասին ուշագրավ բացահայտումներ անել: Դեմոյանի 5 հարցերն ուղղված ԿԳ նախարար Արայիկ […]

Ասացին, որ Գագիկ Ծառուկյանն է արգելել հաղոդման հեռարձակումը. լրագրողի բաց նամակը

Լրագրող, «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսեր Մարգարիտ Դավթյանը բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Նամակում մասնավորապես ասվում է.  «Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին Ես՝ Մարգարիտ Դավթյանս, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մոտ 2 տարի եթեր հեռարձակվող «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսերս, Ձեզ եմ ուղղում իմ դիմում-բողոքը: Պարոն Ծառուկյան, ս/թ ապրիլի 20-ին, անհասկանալի պատճառներով, առանց հիմնավորման, Ձեր հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ «Առողջարան» հաղորդաշարի հերթական թողարկման եթերը […]

Մեր կրակոցներից մարդ չի մահացել, էտի ձեր սնայպերներն են. Արայիկ Խանդոյան

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստի մեկնարկին նիստը նախագահող Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ դատարանը շարունակում է ապացույցների հետազոտումը, որոնք վերաբերում են ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած խոսակցություններին:  Ապացույցների […]

Մայրը հինգ տարով կազատվի երեխաների ամենօրյա հացը գտնելու տառապանքից, իսկ երեխաները կշարունակեն ապրել մորը սպասելու տառապանքը

Այսօրվա միլիարդների գողոնը առգրավելով՝ գողերին ազատելու հենքին հատկապես տպավորիչ է չորս սոված երեխաներին ուտելիք գնելու համար տաս հազար դրամ գողացած մորը հինգ տարով ազատազրկելու դատարանի որոշումը. Այս կինը տաս հազար դրամ չէր գողանա, առնվազն վաստակելու հնարավորություն կունենար, եթե միլիարդները ոչ թե գողացվեին և շրջանառությունից հանվեին, այլ ներդրվեին թեկուզ փոքր բիզնեսում: Դատարանի գործը չէ՞ նաև գնահատել […]

Կյանքից հեռացել է

Սույն թվականի հունիսի 25-ին` 84 տարեկան հասակում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը: Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես կենսաքիմիայի զարգացման գործում: Նրա գիտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանիզմներում ամոնիակի և ամինաթթուների յուրացման մեխանիզմների ուսումնասիրությանը, օրնիտինային ցիկլի ֆերմենտների կառուցվածքաֆունկցիոնալ հետազոտություններին, նշված ցիկլի գործունեության մեխանիզմների պարզաբանմանը: […]

Երևանի ծայրամասերը երթուղայիններով չե՞ն սպասարկվի

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն առաջարկում է, որ պետությունը դոտացիա տրամադրի Երևանի ներքաղաքային փոխադրումներ իրականացնող ընկերություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ 2013 թվականին քաղաքապետարանը փորձ արեց օգնելու ներքաղաքային փոխադրողներին՝ իրենց ֆինանսական վիճակը կարգավորելու, սակայն դա անհաջողությամբ պսակվեց, որովհետև ժողովուրդն ի վիճակի չէր վճարել 150 դրամ։   Նա ասաց, որ իրենք դրանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի