25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն օր տագնապալի զգացողություն ունեմ, որ ոչինչ չեմ հասցնում. Լիլիթ Մակունց

Օգոստոսի 27-ին, ամփոփելով աշխատանքային 100 օրը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց հատկապես 15 խնդիր, որոնք լուծում են ստացել: Դրանց թվում են հետեւյալները` 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք, վերանայվել են դահլիճների վարձակալության վճարները, մշակվել է դպրոցականների` մշակութային հաստատություններ այցելելու համակարգը,  դպրոցում դրամաշնորհային «Քո արվեստը» ծրագիրը, մշակույթի նախարարությանը ներկայացվող նախագծերի նոր հայտաձեւը, լրամշակվել է կինոնախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման համակարգը, «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է իրավահաջորդ Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ստեղծվել է գրականության հանրահռչակման բաժին, կանխվել է 32 հուշարձանների վտանգումը,  նախատեսվել է 30 մլն դրամ հատկացնել Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիում բացել ստեղծարար կենտրոն, մշակվել են 5 տարիների համար նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները, նախարարության նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծը:

Նախարարն  ասաց, որ իրենց հաջողվել է իրականացնել բոլոր միջոցառումները, որոնք ծրագրել էին: 

Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաեւ միջազգային համագործակցություններին եւ մշակույթի նախարարության քաղաքականությանն  ու ռազմավարությանը: «Այս ոլորտում ռազմավարություն մշակելու համար մեզ պետք է ոլորտի գործիչների ներգրավածությունը…Միեւնույն ժամանակ մենք սահմանել ենք մշակույթի ոլորտի գերակա ուղղությունները, որոնք հինգն են`  մշակույթի եւ կրթության համադրված զարգացում, մշակույթի ապակենտրոնացում եւ համաչափ զարգացում, օրենսդրական դաշտի կարգավորում, պատմամշակութային հուշարձանների պահպանություն, հանրահռչակում եւ օգտագործում, ինչպես նաեւ դրամաշնորհային քաղաքականության  կիրառումը»,-ասաց նա 

Նախարարը, պատասխանելով օպերային թատրոնում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ հարցին, ասաց, որ թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար  Կոնստանտին Օրբելյանի`  արձակուրդից վերադառնալուց հետո որոշել են անդրադառնալ խնդիրներին, որոնք ներկայացվել են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: 

«Հուսով եմ, որ մոտ ապագայում պարոն Օրբելյանը կներկայացնի այն քայլերը, որոնք ձեռնարկելու է օպերայի առողջացման եւ աշխատանքների արդյունավետ իրականացման  ուղղությամբ»,-ասաց նախարարը 
Հարցրինք նաեւ, թե իր աշխատանքի ի՞նչ թերացումներ կնշի, որովհետեւ մի քանի էջում ամփոփված մամուլի հաղորդագրության մեջ միայն հաջողությունների մասին էր խոսվում: «Ամեն օր  տագնապալի զգացողություն ունեմ, որ ոչինչ չեմ հասցնում, չնայած նրան, որ օրվա ընթացքում աշխատանքին բավականին շատ ժամանակ եմ հատկացնում, ե’ւ ես ե’ւ թիմը: Չէի ասի թերացում, բայց ժամանակային առումով այն կերպ, որ կուզենայի ավարտված լինեին ինչ-ինչ աշխատանքները, որոշները դեռ ավարտված չեն»,-պատասպանեց նախարարը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ