05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Տղամարդու պես պնդացրու մեջքդ. Աստված հարցեր ունի քեզ տալու

«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում՝ կարծում է, թե ինձնից պահում է դրանք։ Տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։

Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում։  Ասա՛ ինձ, եթե խելամիտ ես ու իմաստուն։ 

Կամ թե դո՞ւ ես, որ կավն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ,  խոսուն, զետեղեցիր երկրի վրա։

Քո խելքի՞ց է որ բազեն թեւերը տարածելով կանգնած է մնում օդում՝  անշարժ դիտելով հարավի կողմը, կամ քո՞ հրամանով է արծիվը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձավներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բույնի վրա, մնում է այնտեղ ու կեր է փնտրում։

Եւ Տեր Աստված խոսեց ու Հոբին ասաց. 

«Միթե մեկը պիտի կարողանա՞ իմ դատաստանը ծռել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։

(Հոբի Գիրքը)

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ