24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավելի լավ է չասել ցեղասպանություն բառը և ունենալ հաջողություններ տարբեր բնագավառներում. Ա. Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադրաձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցին: Նա նկատեց, որ այցը կարևոր էր նախ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, առավել ևս, որ Գերմանիայի տեսակարար կշիռը որպես եվրոպական պետություն բարձր է:

Ըստ Արման Նավասարդյանի՝ Մերկելի այցի ամբողջ հետաքրքրությունն այն էր, թե արդյոք Մերկելը կարտասանի Ցեղասպանություն բառը: «Ցեղասպանության թանգարան և Ծիծռենակաբերդ այցելությունն ասում է այն մասին, որ Մերկելը փաստում է Եղեռնը, բայց այդ բառը չի արտասանում: Ես աստիճանաբար գալիս եմ այդ եզրակացության, որ ընդհանրապես միջազգային հարբերություններում, այդ թվում ԱՄՆ-ի հարցում, անկյան գլխին դնել այդ բառի արտասանումը՝ ճանաչեց, թե ոչ, այսօրվա դրությամբ չի աշխատում մեր շահերի օգտին:

Ավելի լավ է չասել այդ բառը և ունենալ հաջողություններ տարբեր բնագավառներում»,-ասաց նա և նշեց, որ Գերմանիան այնպիսի աստիճանի է հասել, որ համար մեկ պետությունն է եվրոպական երկրների մեջ:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Արման Նավասարդյանը շատ կարևոր է համարում Մերկելի այցը՝ նշելով, որ այն  կարող է հետագայում  մեծ նշանակություն ունենալ: Դեսպանը նկատեց, որ Վրաստանում նա արտասանեց տարածքային ամբողջականություն եզրը, նկատի ունենալով Վրաստանին ներքին իրադարձությունը, բայց Հայաստանում և Բաքում՝ չարտասանեց: Ըստ նրա՝ Ադրբեջանի Մերկելի այցից չստացավ այն, ինչ սպասում էր:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ