Տուրիստ-մուրիստները պոպոք չե՞ն առնում. վարչապետը Գումի շուկայում էր /տեսանյութ/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Գումի» շուկա՝ տեղում ծանոթանալու մթերքի գներին: Շուկա այցը վարչապետը ցուցադրում էր Facebook-ի իր էջի ուղիղ եթերով:
Մոտենալով ընկույզ վաճառող տղամարդուն՝ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ արժի: Իմանալով գինը՝ երկրի առաջնորդը նկատեց. «Բայց 1500 դրամը վատ գին չի պոպոքի համար»:
Վաճառականը սակայն դժգոհեց` ասելով, թե անցած տարվա համեմատ, երբ օրական 15 պարկ ընկույզ էին վաճառում, այս տարի նույնիսկ մեկ պարկն են դժվարությամբ վաճառում:
«Օրը 15 մեշոկ ծախո՞ւմ էիք»,- զարմացած հարցրեց վարչապետը:
«Այո»,- հաստատեց տղամարդը:
«Բայց էսքան տուրիստ-մուրիստ են գալիս, չե՞ն գալիս»,- հարցը շարունակեց վարչապետն, ու ուղիղ եթերն ընդհատվեց: