13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակային ռեկորդ է սպասվում

Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Այս մասին ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան»,-գրել է նա:

Պետությունը ինքն ուզեց, որ պատարագ լինի. Եպիսկոպոս Մաշալյան

Ermenihaber.am-ը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից հետո զրուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ: – Սրբազան, ինչպե՞ս կգնահատեք պատարագը, ի՞նչ կարող եք ասել պատարագի մասին: – Ուրախ ենք, որովհետև 3 տարի ապահովությունից ելնլով չէինք կարողանում անցկացնել պատարագը, քանի որ այս շրջանում ահաբեկչություն […]

Կրակոցներ Երևանում

Երեւանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել 38-ամյա Գոհար Գրիգորյանը եւ հայտնել, որ առավոտյան եկել են աշխատանքի՝ Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն եւ նկատել են, որ պատուհանների վրա կրակել են։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ի […]

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղաքացիական իրավունքները երաշխավորելու ուղղությամբ: Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու ենթաշրջանում տեղի է ունեցել Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը: «Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, […]

Փաշինյանն ինքն է գաղտնազերծում իր զրույցները իրավապահների հետ. Հայկական Ժամանակ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ: Բանակցռթյունները տևել են մոտ երկու ժամ և կողմերը գո­հունակություն են հայտնել բանակցությունների արդյունքնե­րից: Փաշինյանը նաև հանդիպել է ֆրանսիացի գործարաներին և հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս վերջին հանդիպումը ավարտվեց կեսգիշերին մոտ: Վարչապետը առիթ ունեցավ պարզաբանումներ ներկայացնել ԱԱԾ տնօ­րենի և […]

Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը չի՞ բավականացրել. ՀՀ Ոստիկանության պատասխանը /տեսանյութ/

Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ: Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ […]

«Մեռնի օրենքին». 168 Ժամ

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրել է, որ «ասֆալ­տին պառկեցնելու» օպերացիայից արդ­յունքներ միշտ կան, բայց ամեն ինչ չէ, որ լուսաբանվում է: «Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ քաղաքացու պառկացնելու, որևէ գործողություն անելու, դեմ տալու պատին, ստուգելու…  ոչ, բացա­ռապես մենք հաճույք չենք ստանում, դա օրինական գործընթաց է»,- ասել է նա հավելելով, […]

Չինարին գնդակոծվել է. հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղն այսօր՝ սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է: Համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ […]

Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում

Մի անգամ Տեր Հիսուսն ասաց. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանված է ինձնից» (Մտ 15:8): Թող չլինի, որ այս խոսքերը մեզ վերաբերվեն: Սուրբերն ասում են, որ եթե դուք դադարեք ուշադրություն դարձնել ձեր անձին, ձեր ուշադրությունը կդառնա դեպի Աստված:  Արմեն Հարեյան

Սա պետություն է, այն էլ պատերազմական

Կառավարման ապարատում՝ հատկապես իրավապահ, ուժային մարմիններում, և առհասարակ, չպետք է լինեն դիլետանտներ, պրոտեկցիայով խցկված, տնավարի, ապերոյավարի, քուչայական ոճի, «բիրդան» աճած, համակարգերում հեղինակություն, իրական հարգանք չվայելող, պետական մտածողություն չունեցող կադրեր: Նախկինների սխալներն էլ չպետք է կրկնել, շարունակել, զարգացնել… Սա պետություն է, այն էլ պատերազմական, աշխարհաքաղաքական շատ բարդ հարաբերությունների իրավիճակում և կիզակետում՝ շրջապատված թշնամիներով…Սա պիոներական, սկաուտական, բակային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի