20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղաքացիական իրավունքները երաշխավորելու ուղղությամբ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու ենթաշրջանում տեղի է ունեցել Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը:

«Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների և այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի:

Չնայած դրան՝ ժողովուրդը չվախեցավ, ճեղքեց այդ պատնեշը և ակտիվորեն մասնակցեց հանդիպմանը:

Մտահոգություն հայտնելով այդ փաստի առթիվ՝ նախաձեռնող խումբը հորդորում է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում՝ հատկապես հեռավոր շրջաններում, նախկին ռեժիմի մնացորդների ազդեցությունը չեզոքացնելու, Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղաքացիական իրավունքները երաշխավորելու ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ