12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Մեռնի օրենքին». 168 Ժամ

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրել է, որ «ասֆալ­տին պառկեցնելու» օպերացիայից արդ­յունքներ միշտ կան, բայց ամեն ինչ չէ, որ լուսաբանվում է: «Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ քաղաքացու պառկացնելու, որևէ գործողություն անելու, դեմ տալու պատին, ստուգելու…  ոչ, բացա­ռապես մենք հաճույք չենք ստանում, դա օրինական գործընթաց է»,- ասել է նա հավելելով, որ ոստիկանությունն ունենում է տեղեկություններ, որ տվյալ անձանց մոտ կան զենքեր: Ըստ նրա զինված քաղաքա­ցին սպառնալիք է ոստիկանի համար, իսկ ստուգելուց հետո, երբ պարզվում է, որ զենքն օրինական է, փոխանցվում է փոր­ձագիտական բաժին, որ ստուգեն դրա առնչությունը որևէ հանցագործության հետ. «Զենքերի հետ կապված որևէ գործո­ղություն ավելորդ չէ»:

Վ. Օսիպյանի խոս­քով Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Աուքիասյանի թիկնազորին բերման ենթարկելու գործողությունը կապված է եղել շարասյունով երթևեկելու հետ, որի դեպ­քում խանգարում են եիթևեկության մյուս մասնակիցներին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ