Չինարին գնդակոծվել է. հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղն այսօր՝ սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է:
Համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ տանիքը: Գնդակները դիպել են նաեւ գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Սամվել Սաղոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել: