23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ինքն է գաղտնազերծում իր զրույցները իրավապահների հետ. Հայկական Ժամանակ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ: Բանակցռթյունները տևել են մոտ երկու ժամ և կողմերը գո­հունակություն են հայտնել բանակցությունների արդյունքնե­րից: Փաշինյանը նաև հանդիպել է ֆրանսիացի գործարաներին և հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս վերջին հանդիպումը ավարտվեց կեսգիշերին մոտ: Վարչապետը առիթ ունեցավ պարզաբանումներ ներկայացնել ԱԱԾ տնօ­րենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ:

«Երբ ես առաջադրել եմ Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության ղեկավարի թեկնածուներ և նշա­նակել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօ­րեն, ես երկու պայման եմ դրել նրանց առաջ: Աոաջինը, որ բոլոր գործերը պետք է 100 տոկոսով քննվեն օրենքով սահ­մանված կարգով, լիարժեք, առանց կիսատ-պռատություն­ների, առանց խնամի, ծանոթ, բարեկամների, անկախ մար­դու կարգավիճակից, սոցիալական վիճակից: Եվ երկրորդը երաշխավորել եմ, որ ոչ մի գործի քննության առաջ քաղա­քական խոչընդոտ չի լինի: Ես ասել եմ, որ կապ չունի, թե ով է մարդը, եթե նույնիսկ իմ ընտանիքի անդամ է, եթե նա կա­տարել է հանցանք, և քննչական մարմնի եզրակացությունն այն է, որ նա պետք է կալանավորվի՝ նա պետք է կալանա­վորվի: Երբ որ պետք է տեղի ունենար Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ես այդ ժամանակ գտն­վում էի Սանկտ Պետերբուրգում: Ես հեռախոսազանգ ստա­ցա ԱԱԾ տնօրենից: Նա ինձ տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն որոշել է կալանավորել Ռոբերտ Քո չար յանին և Յուրի Խաչատուրովին: Եվ ասաց, որ նաեւ որոշակի ազդակներ է ստանում, ան­հանգստություններ մի շարք գործընկեր երկրներից: Եվ ինձ խնդրում է միջամտել, միջնորդել և տեղյակ լինել, որ ահա այսպիսի արձագանքներ կան, և մտածում են, որ իմ միջամ­տության կարիքը կա:

Որոշ ժամանակ անց նա զանգահա­րել է և ասել է, որ դատական իշխանության ներկայացուցի­չը կապվել է իր հետ եւ ասել է, որ գործը «ջուր Է»: Դրանից հե­տո ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել եմ այսպիսի մոտե­ցում կա, որ գործը «ջուր է», այսինքն հիմնավոր չի: Հարցրել եմ. արդյոք էս որոշումները կայացվում են մեր պայմանա­վորվածությունների շրջանակներո՞ւմ: Ո՞րն է պատճառը, որ ես այս գործին խառնվել եմ: Ո՞րն է պատճառը, որ ԱԱԾ տնօ­րենն է խառնվել: Որովհետև ինքը տարբեր ազդակներ է ստացել, այդ թվում արտերկրի մեր գործընկերներից, որոնք իրենց անհանգստությունն են հայտնել գործընթացի կա­պակցությամբ:

ԱԱԾ տնօրենը այդ ազդակները ի մի բերե­լով, եզրակացրել է, որ սա ազգային անվտանգության հետ առնչվող խնդիր է, եւ պետք է տեղյակ պահի վարչապետին: Վարչապետը կապվել է ՀՔԾ պետի հետ: Ստանալով պար­զաբանումներ, ես ՀՔԾ պետին ասել եմ հետևյալը, որ եթե հիմա դուք պնդում եք, որ գործը հիմնավոր է և եկել եք այն եզրակացության, որ այդ մարդիկ պետք է կալանավորվեն, ես խնդիր չունեմ: Ինձ համար կարևոր է, որ ես ձեր առաջ այլ պահանջ չդնեմ և կատարեմ իմ խոստումը, որ քրեական որևէ գործի քննություն քաղաքական խոչընդոտի չի հանդի­պի:

Որովհետև այդ պահին չափազանց կարևոր է, թե վար­չապետի տված խոստումը էդ պայմաններում քանի կոպեկի արժեք ունի: Եվ այդ պահին, երբ ինքը ասել է, որ այո, ես իմ տված խոստման շրջանակում եմ, որ գործը հիմնավոր է, ես ասել եմ եթե դուք այդպես եք ասում, ուրեմն ես կ ասում եմ, որ չնայած կարող է միջազգային արձագանք լինել, ես էլ մնռմ եմ իմ տված խոստման շրջանակներում…:

Որից հետո, ենթադրվում է, որ այդ ազդակները դրսից ու ներսից, հասել են նաև դատական համակարգին: Եվ եկել է այդ ահազանգը, որ ինչ-որ դատավոր ասռմ է գործը «ջոր է»: Կարո՞ղ եք ասել, ինչու է այղ դատավորը դիմում ԱԱԾ տնօրենին, վարչապետին: Տեսեք, ինձ ինչ-որ«խաբար- է ուղարկում, որ ստանա իմ որեւէ ռեակցիա, որի արդարացնի իր որևէ որոշում: Ինձ համար մեծագույն խնդիրը հետևյալն է՝ արձագանքել այնպես, որ որևէ  որոշում հնարավոր չյինի մեկնաբանել որպես վարչապետի հրսհանգ եվ ես ի՞նչ նախադասությունով եմ դա ձևակերպել: Ես ասել եմ հետեւյալը: Շատ լավ, ասում եք «ջուր է» «ջուր է», բայց եթե պարզվի, որ ոչ թե գործն է «ջուր» այլ ձեր պնդումն է ջուր, խնդիրներ կունենաք: Հիմա դուք որոշեք, վերցրեք պատասխանատվությունը, ինչու եք մեզ դիմում: «Ջուր» է «ջուր» է, եթե «ջուր» չէ ու դուք խաբում եք, մենք էլ ուրեմն ստիպված ենք ցամաքեցնելու աշխատանքներ կատարենք, եթե դուք մեզ խաբել եք: Սա է ամբողջ պատմությունը»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ