28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրեշտակներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մարդու ապագայի հարցում

Հրեշտակներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մարդու ապագայի հարցում: Եթե թշնամիները հարձակվում են բոլոր կողմերից մեզ վրա, այդ դեպքում, առավելևս, պայծառ, սիրառատ Հրեշտակները ձգտում են պաշտպանել մեզ, եթե մարդը միայն գիտակցաբար չի անցնում չարի կողմը: Սբ. Վարսոնոֆի Օպտինացի

Միջին խավի դրամապանակը դատարկ կլինի. նստացույց ԱԺ-ի դիմաց

«Ահազանգ» հասարակական նախաձեռնությունը նստացույց է իրականացնում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ համահարթեցման քաղաքականության: Հիշեցնենք Հարկային նոր օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որի երկրորդ ընթերցումն այսօր ԱԺ-ում կլինի, նախատեսվում է եկամտահարկի չափ սահմանել 23 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից: Սա առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը, որոնք նշում են, որ այս նախագծի հետեւանքով հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի աղքատանալու են:  «Նախագիծն […]

Ինչի՞շուրջ են հավաքվել Փաշինյանի համակիրները, երբ վարչապետը մերժում է բոլոր «իզմերը»

ՀՀԿ-ի ստվերը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նախօրեին տեղի ունեցած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համագումարում պարզ դարձավ, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների հիմնական նպատակը կա ու մնում է պայքարը նախկինների դեմ: Ինչո՞ւ է նախկինների վերակենդանացումից այդչափ մտահոգված ներկա իշխանությունը, LIVEnews.am-ի «Մենք» հաղորդաշարի հյուրը՝ Արտակ Զաքարյանը նկատեց՝ ՀՀԿ-ի կերպափոխումը պետությանը միայն օգուտ է բերելու․ «Կարծում եմ՝ […]

«Այս իշխանությունն իր ամբարտավանությամբ, կիսագրագիտությամբ ու գոռոզությամբ ռեկորդակիր է». Արմեն Աշոտյան

Խորհրդարանական մանդատ չունենալը ՀՀԿ-ին չի խանգարելու դիրքավորվել որպես թիվ 1 ընդդիմադիր ուժ Հայաստանի քաղաքական կյանքում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ այսօրվա Ազգային ժողովում մի շարք անհայտ պատգամավորներ կան, որոնք ասելիք չունեն և մանդատը իրենց զորություն չի տալիս քաղաքական օրակարգ ստեղծելու համար: ‹‹Քաղաքական օրակարգը ստեղծվում է գիտելիքով, փորձով, կապերով, բայց […]

«Հետաքրքիր է՝ արտգործնախարար Մնացականյանը Բոլթոնի հետ կզրուցի՞ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է՝ արտգործնախարար Մնացականյանը Բոլթոնի հետ կզրուցի՞ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում, թե լուռ կունկնդրի Բոլթոնի հերթական դասախոսություն-պահանջը պատմական կաղապարներից հրաժարվելու մասին: Տեսնենք…»:

Իշխանության բերված դասալիքների ռեժիմը հետևողականորեն գլխատում է մեր բանակը. ազատամարտիկ /տեսանյութ/

«Իշխանության բերված դասալիքների ռեժիմը հետևողականորեն գլխատում է մեր բանակը՝ ձերբազատվելով փորձառու հրամանատարներից, պառակտում է թիկունքը՝ ամեն հնարավոր միջոցներով փաստացիորեն նպաստելով թշնամու հաղթանակին… Օր առաջ սրանց հրաժարականը կենսական առաջնահերթություն է մեր ազգի համար…»: Livenews-ի զրուցակիցը լեգենդար հետախույզ, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանն է: 

Աշխատողների իրավունքները և գործատուների պարտականությունները․ ՄԻՊ ուղեցույց

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց աշխատողների իրավունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն ներկայացված են՝ Աշխատողների իրավունքները Գործատուների պարտականությունները Իրավական պաշտպանության մեխանիզմները Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:  Ուղեցույցը՝ այստեղ:    

Հեղափոխական իշխանության խոստումների արդյունքում անհուսալի վարկերի ծավալը կտրուկ ավելանում է. 168 Ժամ

Բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ։ Թեև համաներման արդյունքում բավական մեծ գումար, որը կուտակվել էր ժամանակին վերցրած վարկերի չկատարված պարտավորությունների հետևանքով, դուրս գրվեց քաղաքացիների վրայից։ Պաշտոնական տվյալներով, ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի