05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանի վարկանիշը բավականին նվազել է. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարվել է 121 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 83-ը՝ չեզոք։

Նախարարի վարկանիշը բավականին նվազել է։ Այս տասնօրյակում ընդամենը 2 դրական հոդված է ստացվել։ Լրատվականները գրում են, որ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը կարող է բաժին հասնել Արսեն Թորոսյանի կուրսեցուն։ Նշվում է, որ այլ թափուր պաշտոնի համար ևս Արսեն Թորոսյանի ընկերոջ անունն է շրջանառվում։ Հովանավորչական, «ծանոթ-բարեկամով» աշխատանքի տեղավորելու մասին լուրերը կարելի է հանդիպել մեր մշտադիտարկման տակ գտնվող գրեթե բոլոր քաղաքական գործիչների մոտ։ 

ՔՊ համագումարը դեռ քննարկվում է, ու Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելը աղմուկ բարձրացրեց թե՛ ՔՊ-ում, թե՛ ՔՊ-ից դուրս։ Լրատվականներն այս թեման ուշադրության կենտրոնում են պահել և նշել են, որ Սասուն Միքայելյանի դեմ ամենայն հավանականությամբ աշխատել է նաև Արսեն Թորոսյանը։ Լրատվականները նշում են նաև, որ վարչապետն ամեն ինչ անում է հարցը մեղմելու համար։ 

Բժիշկ Մարինե Խաչատրյանն էլ գրել է, որ Արսեն Թորոսյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի վերջինս արյան դոնոր լինի, քանի որ այն դեղերը, որ նա օգտագործում է անհամատեղելի են դոնորության հետ։ Տիկին Մարինեն նշում է, եթե ի վերջո դոնորությունն ընդունելի է եղել՝ նշանակում է, որ Արսեն Թորոսյանի բանակից ազատումն օրենքի խախտումով է արվել։ 

Լրատվականները գրել են նաև Արսեն Թորոսյանի ծննդյան մասին, մասնավորապես, որքան գումար է ծախսվել՝ Թորոսյանը ծնունդը նշել է Ծաղկաձորի Marriott հյուրանոցում։ 

Վերը նշվածից հետևում է, որ նախարարն առնվազն մի քանի հարցի պետք է պատասխանի։ 

1.Հովանավորչություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի՞նչ սկզբունքով է ընտրում կադրերին։ 

2. Իր առողջական վիճակը թույլ տալի՞ս է լինել արյան դոնոր, թե՞ ոչ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ