13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ժուռնալիստների միության մտահոգությունները

Հայաստանի ժուռնալիստների միության մտահոգությունները ՀՀ Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.amհարթակում հանրային քննարկման ներկայացրած մի շարք օրենքներում, այդ թվում՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մասին։ Ըստ նախարարության՝ նպատակն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: 1) Նախ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախագիծը մինչ e-draft.am-ում հանրային քննարկման ներկայացնելը նախապես չի […]

Եվս մեկ անգամ՝ գույքահարկի թանկացման մասին

«Գույքահարկի բարձրացման խնդրի մասին» իմ հրապարակումը հետաքրքիր մասնագիտական քննարկման առարկա դարձավ։ Հաշվի առնելով տեսակետների և մոտեցումների բազմազանությունը՝ մեկ անգամ ևս ավելի հակիրճ, բայց հստակ ձևակերպեմ իմ մտահոգությունները։ Գույքահարկի բարձրացումը. Չի բարելավի պետբյուջեի վիճակը, – եթե չեն կրճատվելու բյուջեից համայնքներին տրվող սուբսիդիաները – չի կոմպենսացնի եկամտահարկի միասնական դրույքաչափի անցման հետևանքով առաջացած՝ բյուջեի կորուստները։ Տեղական ինքնակառավարման մարմինների […]

Օպտիմալացված կառավարության ամենաթոթոլ պատառը բաժին ստացած սուպերնախարարը էքստազի մեջ էր

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Օպտիմալացված կառավարության ամենաթոթոլ պատառը բաժին ստացած սուպերնախարարը էքստազի մեջ էր։ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի աթոռին կռած կառավարության ամենակլոր թրաշավորը կարծես թե չէր մարսել ՀՀ երրորդ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի երգը և այդ մասին կատարել էր ֆեյսբուքյան գրառում։ Մի կողմ դնելով […]

Մեր երթուղայինները իրենց վարորդների հետ միասին շատ հակահիգենիկ են /տեսանյութ/

«Մեր երիթուղայինների սանիտարական վիճակը ոչ մի կերպ հարիր չէ մեր քաղաքին: Երթուղայինների տեխնիկական վիճակն ահավոր է, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել բապահպանական աղտոտման հետ կապված: Մեր երթուղայինները իրենց վարորդների հետ միասին շատ հակահիգենիկ են»,-լրագրողների հետ հանդիպմանը այս մասին բարձրաձայնեց բնապահպան Սիլվա Ադամյանը:  Վերջինս հավելեց տուրիզմի զարգացման համար քաղաքային տրասպորտը լուրջ խոչընդոտ է: Ավելին՝ տեսանյութում:

Աղբավայրերը հրդեհավտանգ են և ամեն պահի կարող են բռնկվել. բնապահպան /տեսանյութ/

Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է, աղբավայրերն անմխիթար վիճակում են, հատկապես ամռան շոգին ամեն պահի հրդեհի բռնկման վտանգ կա: «Այդ հրդեհները կասեցնելը շատ դժվար է լինելու, որովհետև դա աղբավայր է և այնտեղ կան տարբեր նյութեր»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց բնապահպանը: Վերջինս նկատեց այս տարի բռնկումները քաղաքից դուրս դեռ այդքան շատ չեն: Ավելին՝ տեսանյութում:

Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան

Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Աբովյանում կայացած ընտրությունների թեմայի մասին: Միքայելյանի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր աշխատել են նախորդ համակարգում, սակայն այսօր լավ են աշխատում. «Մենք եկել ենք մարդ փոխե՞նք, թե՝ մարդկանց փոխենք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ […]

Պետք է գրել մեծարգո վարչապետ, օրիորդ կամ տիկին Մակարյան. գործարարը ահազանգում է իշխանության վերնախաում տիրող իրավիճակի, կոռուպցիոն սխեմաների մասին /տեսանյութ/

Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի կողմից դատական քաշքշուկների մեջ ընկած Նիդեռլանդներից ժամանած Տիգրան Զալիմյանը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը Վերջինս կոռուպցիոն սխեմաների մասին ահազանգ-նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որի պատասխանից ապշել է: https://www.youtube.com/watch?v=omnYzXyUPpM https://www.youtube.com/watch?v=3AV_Pg95_Gs   Մանրամասները՝ տեսանյութերում:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի