23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օպտիմալացված կառավարության ամենաթոթոլ պատառը բաժին ստացած սուպերնախարարը էքստազի մեջ էր

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Օպտիմալացված կառավարության ամենաթոթոլ պատառը բաժին ստացած սուպերնախարարը էքստազի մեջ էր։

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի աթոռին կռած կառավարության ամենակլոր թրաշավորը կարծես թե չէր մարսել ՀՀ երրորդ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի երգը և այդ մասին կատարել էր ֆեյսբուքյան գրառում։

Մի կողմ դնելով այն փաստը, որ մշակույթի նախարարի լիազորությունները ստացած անձը մեղմ ասած չի տարբերում պատվավոր կոչումները, ուզում եմ ասել, որ առերևույթ սպառնալիքախառը գրառումը վերաբերվում էր նրան, որ իշխանական քիմքին ոչ հաճո յուրաքանչյուր դրսևորում պատժվելու է։

Եվ այդ գրառումը անում է մարդ, ով տենդագին ցնծում էր իրենց քայլելն ու փշալարերը գովերգող մեկ այլ վաստակավոր արտիստի՝ Թաթայի թավշյա երգի ներքո։Մոխրոտիկի համար կառք դարձած բանջարեղենի մականվամբ հայտնի պարոնին ուզում եմ հուշել, որ շնորհված կոչումները վերանայելու համար Գյումրուց Երևան քայլելը բավական չէ, դրա համար մասնագիտական մեծ ներուժ և կոմպետենցիաներ են պետք։

Ուզում եմ հիշեցնել նաև, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված օբյեկտիվության հստակ պահանջ և արտահայտած յուրաքանչյուր հանրային խոսքի համար պատասխանատվություն կրելու հստակ պարտականություն է դրված։

Այնպես որ, լիազորություններդ լավ սերտիր, որ հետո գլխիդ չտաս, իսկ Ռազմիկ Ամյանին շնորհված որևէ կոչումից զրկելուց առաջ չմոռանաս կոչումազրկել բոլոր այն մարդկանց, ովքեր ձեր քայլարշավներին երգում, պարում ուրախանում էին, կամ հեռուներից երգելով ուրախացնում էին ձեզ այդքան ուրախ տեսած չլինելով իրենց հորն ու մորը։

Հ․Գ․ Պարոն բազմաֆունկցիոնալին փոխանցեք, որ իմ կերպարն իրական է, թող չվարանի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ