22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվս մեկ անգամ՝ գույքահարկի թանկացման մասին

«Գույքահարկի բարձրացման խնդրի մասին» իմ հրապարակումը հետաքրքիր մասնագիտական քննարկման առարկա դարձավ։ Հաշվի առնելով տեսակետների և մոտեցումների բազմազանությունը՝ մեկ անգամ ևս ավելի հակիրճ, բայց հստակ ձևակերպեմ իմ մտահոգությունները։

Գույքահարկի բարձրացումը.

Չի բարելավի պետբյուջեի վիճակը,
– եթե չեն կրճատվելու բյուջեից համայնքներին տրվող սուբսիդիաները

– չի կոմպենսացնի եկամտահարկի միասնական դրույքաչափի անցման հետևանքով առաջացած՝ բյուջեի կորուստները։

Տեղական ինքնակառավարման մարմինների վրա դրական ազդեցություն չի ունենա.
– չեն ավելանա նոր ծառայություններ, և չեն բարելավվի հները, եթե սուբսիդիաները կրճատվեն

– կավելանան չվճարված հարկերի ծավալը և դատական հայցերի քանակը

– չի փոխվի տեղական եկամուտների կառուցվածքը

– խնդիրներ կառաջանան նոր, միասնական հարկի վարչարարության հետ

Բացասական ազդեցություն կունենա քաղաքացիների կենսամակարդակի վրա.
– կմեծացնի յուրաքանչյուր հարկ վճարող ընտանիքի ծախսերը

– քաղաքացիները կորուստներ կունենան իրենց ակտիվների շուկայական արժեքի նվազման պատճառով

– շատերը ստիպված կլինեն վաճառել իրենց անշարժ գույքը

– իր գրավչությունը կկորցնի եկամտահարկի փոխհատուցման ծրագիրը

– փոփոխությունը կհանգեցնի քաղաքացիների սեփականության ստիպված, իրավիճակային օտարման և վերաբաշխման

Չի նպաստի տնտեսական աճին և ակտիվությանը.
– կդառնա խոչընդոտ հիպոթեքային վարկավորման համար

– հնարավոր կդարձնի ցնցումներն անշարժ գույքի շուկայում

– կնվազեցնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն անշարժ գույքի շուկայի նկատմամբ

– շինարարական բիզնեսի համար կավելացնի ռիսկերը

– կհանգեցնի վարձավճարների բարձրացման

– կմեծացնի մանր և միջին բիզնեսի ֆինանսական ծանրաբեռնվածությունը և ծառայությունների արժեքը

– խնդիրներ կառաջացնի արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի համար։

Հ.Գ. Մեկ անգամ ևս հիշեցնում եմ։ Գույքահարկի բարձրացման թեման քննարկվել է նաև նախորդ կառավարությունների օրոք, և դա նոր թեմա չէ։ Ես միշտ սկզբունքորեն դեմ եմ եղել դրան՝ վերոնշյալ հիմնավորումների և մտահոգությունների պատճառով։

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ