Մարիա Զախարովան` Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու մասին Էրդողանի հայտարարության մասին
Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Զախարովան նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում որևէ ռազմական գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է Սիրիայի թույլտվությունը։ […]





































