15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր. Կարինե Աճեմյան

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը գրում է. «ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Երկակի տպավորություն եմ ստացել: Մի կողմից, իհարկե, ուրախ եմ, որ մեր կուսակցության ղեկավարի հանդեպ այս պահին քրեական հետապնդում չի իրականացվելու: Մյուս կողմից մինչ այժմ, […]

Եթե տեսնենք, որ ՀՀ -ին, Սևանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության անդամների և վարչապետի հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի հարցը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Կարծում եմ՝ այսօր օրվա ընացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ», – ասաց նա: Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն կա Ամուլսարի հարցում՝ Սիմոնյանն ասաց. «Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն, կա իրավիճակ, հետազոտոթյուն, որն ասում է […]

Ամուլսարի հարցով իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան Ամուլսարի հարցի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ, այս մասին նա գրել ֆեյսբուքյան էջում։ «Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ», – գրել է ՀՀ վարչապետը։

Եթե վարչապետը կողմ է Ամուլսարի շահագործմանը, նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից. սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը. փաստաբան

Եթե վարչապետը կողմ է հանքի շահագործմանը, ապա նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Սիմոնյանը: «Եթե վարչապետը կողմ է հանքի շահագործմանը, ապա նա այլևս չի կարող ներկայացնել ողջ հանրությունը, չի կարող խոսել ժողովրդի անունից: Ըստ էության, սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը: Կարծում եմ՝ արդեն վարչապետի լեգիտիմության […]

Պարոնայք պաշտոնյաներ, ապահովեք մեր երեխաների շահերի առաջնահերթությունը

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»։ Ուշադրություն․ Երեխայի շահերը առաջնահերթ են։ Պարոնայք պաշտոնյաներ, ապահովեք մեր երեխաների շահերի առաջնահերթությունը․ ինչպես որ մեր երեխաները իրավունք ունեն հասարակական վայրերում չտեսնելու ամբողջությամբ մերկ շրջող կամ ձեռնաշարժությամբ զբաղվող մարդկանց, այնպես էլ հավասարապես իրավունք ունեն հասարակական վայրերում չտեսնելու հոմոսեքսուալ զույգերի […]

Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.  «Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ-վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։ Չինարի գյուղի  մոտ գտնվող Խորանաշատ  վանքը 13-րդ դարի,   որը չէր գործում,  քանի որ ճանապարհը վտանգավոր էր,  այսուհետ կբացվի,  համեմատաբար  ապահով կլինի,  այլեւս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում»։ Իսկ որպես հետգրություն՝ հավելել է. «800 հա անպետք տարածքներ կորցրած նախկին գերագույն գլխավոր հրամանատարի փեսային պետք է հուշել, որ վաղուց ցուցմունք տալու ժամանակն է ոչ թե հարցազրույց»։ Արձագանքնելով Գ. Աբրահամյանին՝ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը նշում է. «Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են:  Ձերոնք՝ Սոռոսի կանտոռան, Տավուշում նոր դիրքեր նվաճած գնդապետ Խաչատուրովի հոր՝  գեներալ Խաչատուրովին  դատելով են զբաղված:  Ձերոնք հայկական բանակը կազմաքանդելով ու պատերազմ  հաղթած սպաներին  վարկաբեկելով են զբաղված:  […]

Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար Ամուլսարի հանքի շահագործումը. Վլադիմիր Կարապետյան

Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անցկացված քննարկմանը: «Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, սպասենք վերջնական արդյունքի», – ասաց նա: Կարապետյանը […]

Գոհ չեմ հանդիպումից. Ջերմուկի ավագանու անդամ

Գոհ չեմ հանդիպումից, Բաղրամյան 26-ից դուրս գալուց հետո հայտարարեց Ջերմուկի ավագանու անդամ Արտուշ Սիմոնյանը: «Ոչ մի բան ինձ դուր չեկավ: Որոշում չեղավ», – ասաց նա: Հարցին, թե գո՞հ չէ հանդիպումից, Սիմոնյանն ասաց. «Ոչ»: Այլ մանրամասներ ավագանու անդամը չցանկացավ հայտնել: Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Բնապահպաններ Անի Խաչատրյանն ու Աննա […]

Մեկ տարի ձգվող այս ամենաթողության մթնոլորտը պետք է օր առաջ վերանա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մեծարգո Պարոն Վարչապետ, Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ  մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի