27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանին իշխանության բերածները հիասթափված են: Առաջին լուրջ փորձությունը. Հրապարակ

Եվ այսպես, Ամուլսարի մասով ունենք որոշակիացված լուծում՝ հանքը պետք է շահագործվի։ Սա, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար որոշում կայացնելու ճանապարհով՝ հակադրվելով բնապահպանների, ակտիվիստների եւ պարզապես ընդդիմադիր հատվածի կարծիքին, որոնց աջակցությամբ են նաեւ իրենք եկել իշխանության։

Սա, կարելի է ասել, առաջին խզումն է փողոց փակողների եւ իշխանության եկածների միջեւ։ Այս պարագայում ընտրությունը կատարվեց հօգուտ տնտեսվարողի եւ ներդրումների։ Ճիշտ է՝ «Լիդիան Արմենիան» մեկ տարվա պարապուրդի ընթացքում բազմամիլիոն վնասներ են կրել, եւ հայտնի չէ, թե ով է փոխհատուցելու այդ վնասները, բայց ակնհայտ է, որ հանքարդյունահանողները պատրաստ են աչք փակել այդ կորուստների վրա եւ շարունակել աշխատել՝ հրաժարվելով միջազգային արբիտրաժ դիմելու մտադրությունից։

Իսկ ի՞նչ են պատրաստվում անել այն ակտիվիստները, որոնք ամուր համոզվածություն ունեն, որ Ամուլսարի շահագործումը «կործանման է տանելու երկիրը», որ «Սեւանին վտանգ է սպառնում», վաղը-մյուս օրը «քաղցկեղով հիվանդների թիվն է աճելու» եւ այլն։

Նրանք խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմակիցներից, որոնք անցյալում իրենց կողքին էին՝ իրենց հետ համակարծիք, իսկ հիմա բարիկադների մյուս կողմում են հայտնվել՝ վախենալով 700 միլիոն դոլարի տուգանքից, որը սպառնում էր մեր պետությանը արբիտրաժային դատավարության արդյունքում։ Նրանք հայհոյում եւ սպառնում են իշխանավորներին, հեղաշրջում անելու ծրագրեր կազմում, հիշեցնում, որ իրենք են նրանց բերել իշխանության, եւ խոստանում են շարունակել պայքարը։ Սա, կարելի է ասել, առաջին լուրջ փորձությունն է իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Հետեւենք ընթացքին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ