09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարության այս մոտեցումը կբերի մսի կտրուկ թանկացման. Ժամանակ

Օրերս կառավարության ենթա­կայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաղորդագրություն է տարածել, հիշեց­նելով հանրապետության բնակչու­թյանը, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների հա­մար պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան­ջը: Հետևաբար հունվարի 15-ից սպառման մյուս բոլոր օղակների հա­մար մորթն իրականացվելու է բացա­ռապես սպանդանոցներում:

Նման մոտեցումը ողջունելի է, քանի որ հանրապետությունում մսամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրը պարենային անվտանգու­թյան կարևորագույն բաղադրիչներից է: Այդ իսկ պատճառով սպանդանոցնե­րի հարցին կառավարության մակար­դակով անդրադարձել են դեռևս 2006թ.՝ ընդունելով որոշում գյուղատնտեսա­կան կենդանիների սպանդի կարգի մա­սին: Բայց դրանով ամեն ինչ վերջացավ, մինչև 2015թ., երբ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ-FAO), ելնելով մեր երկրում կենդանիների վարակիչ հիվանդու­թյունների տարածումը կանխարգելելու, մսի և մսամթերքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից, Հունաստանի կառավարության օժան­դակությամբ 622 հազար դոլարի ներդ­րում կատարեց՝ ֆինանսավորելով 5 մասնավոր ընկերությունների սեփակա­նություն հանդիսացող սպանդանոցնե­րի կառուցումն ու վերազինումը:

2016 թ. նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի իրականացմա­նը: 2018 թ. համար ԱՎԾ-ն հաշվարկել էր 233.150 խոշոր եղջերավոր կենդանու, 499.600 մանր եղջերավորի և 111.140 խոզի մորթ (ընդհանուրը՝ 843 890 գլուխ): Ելնելով միջինացված այդ թվե­րից՝ հաշվարկվել էր 40 սպանդանոցի անհրաժեշտություն: Գործող 18 սպանդանոցից զատ՝ պետք է արագ կառուց­վեր ևս 22-23-ը ՀՀ-ում, 3-ը՝ ԱՀ-ում, ինչը կբավարարեր ընդհանուր՝ նվազա­գույն պահանջը:

Սննդի անվտանգու­թյան պետական ծառայության հաշ­վարկներով՝ 2018 թ. հուլիսի 1-ին պետք է հանրապետությունում գործեր 40 սպանդանոց: Հետոյի համար ակնկալվում էր դրանց թիվը հասցնել 71-ի: Սպանդանոցներն ըստ խոշոր եղջերավորների մորթի հնարավորությունների՝ լի­նելու էին (և են) օրական 3-5, 8-10, 10- 15 և 15-20-ի հզորության: Հավելենք, որ մինչ այդ գործող 18 սպանդանոցից մի քանիսը մնացել էին սովետմիությունից, մյուսներն էլ բացվել էին մուսուլմանա­կան աշխարհի մեր հարևաններին «հա­լալ միս» ապահովելու նպատակով: Այդքանով հանդերձ՝ մասնագետների շրջանում մեծ էր մտավախությունը, որ «ոչ հալալ» սպանդանոցները իրակա­նում չեն գործի և զբաղվելու են հիմնա­կանում կնքած թուղթ վաճառելով: Պա­տասխանատուները բացառում էին դա՝ բացատրելով, որ մշակել են «թվայնացված ձևաթուղթ», բոլոր սպանդանոց­ներն ընդգրկվելու են էլեկտրոնային բա­զայում, առաքվող մսի ուղեկցող փաս­տաթուղթն էլ լինելու է էլեկտրոնային: Մինչդեռ թուղթ վաճառելու մտավախու­թյան համար կային ու կան բավականին հիմնավոր պատճառներ:

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչն իր կենդանին վաճառե­լու համար ստիպված է այն տեղափոխել 75 կմ հեռու՝ Մասիսում գտնվող սպան­դանոց, մորթելու: Դրա տեղափոխումը կարժենա առնվազն 40-50 հազար դրամ, սպանդանոցային մորթը՝ 10-15 հազար դրամ (սպանդանոցային մորթի գները խոշորի համար այդքան են, մյուսների համար՝ 1.5-5 հազար դրամ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ