13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի, Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով […]

Հնդիկները ծեծկռտուք են կազմակերպել Երեւանում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 10-րդ փողոցի տներից մեկում ծեծկռտուք է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ից 00.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացիների՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, […]

«Իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս». Արտակ Զաքարյան

ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ունենք ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա նշանակում է, որ համակարգերը սպասում են Էդմոն Մարուքյանի օրենքին, որից հետո կիրականացվի քաղաքական նշանակումներ: Դա արվելու է մեկ նպատակով. պետական երկու կարևոր համակարգերը ծառայելու են բացառապես քաղաքական նպատակահարմարությանը: […]

Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը «մահացածների» կողմից ճնշման ենթարկվում. Հայկ Մամիջանյան /տեսանյութ/

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Փաշինյանի սրտի ընդդիմություն դառնալու համար դուելի մասին։ Թե ինչո՞ւ է պարոն Մարուքյանի անվտանգությունը կարեւոր երկրի անվտանգությունից ու ինչու է նա «մահացածների» կողմից ճնշման ենթարկվում»։

Ինչքան զորացրված մարմնավաճառ, հին աֆերիստ, շառլատան, խարդախ կար, բոլորը նախկինը քրֆող են դարձել

Այն, որ նախկին իշխանություն հայհոյելը ամենահեշտ բանն է` փաստ է։ Որ քաղաքական հակառակորդների մոտ հայհոյանքը դարձել է քաղաքական կուլտուրայի մաս` դրան սովորեցինք։ Բայց մի հանգամանք չեմ հասկանում. էս երկրում ինչքան զորացրված մարմնավաճառ, հին աֆերիստ, շառլատան, խարդախ կար, բոլորը նախկինը քրֆող են դարձել։ Իսկ քանի որ դրանք ոչինչ հենց այնպես չեն անում, ժամանակի ընթացքում կհասկանանք երևի, […]

Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչի հետ, փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։ «Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։ Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը […]

«Ամուլսար՝ միայն սար», «Լիդիան» հեռացիր». գործադուլ եւ դասադուլ

Վաղ առավոտից Ջերմուկի, Գնդեվազի ու հարակից այլ համայնքների բնակիչները գործադուլ են հայտարարել՝ հանուն Ամուլսարի։ Ամուլսարի շահագործման դեմ պայքարին միացել են նաև աշակերտները, ովքեր դասադուլ են հայտարարել։ «Ամուլսար՝ միայն սար», «Լիդիան» հեռացիր» վանկարկումներով աշակերտները դուրս են եկել փողոց: Ջերմուկի բնակիչներից մեկը հայտարարեց, թե եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակի հայտարարել, որ հանքը պետք է շարունակի աշխատել, ապա […]

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու. Ժողովուրդ

Մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ-Նիկոլ Փաշինյան սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումից: Թերթի տեղեկություններով` վարչապետն իրականում այնքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաև մանիպուլյացիաներ անելու մեջ, և խոսքը հատկապես վերաբերել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային։ Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի