02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեր անասելի տարակուսանքն է նաև առաջացնում առ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահպանած խորը լռությունը, նրա կողմից նշանակած մարզպետի ամբարտավանության ֆոնի վրա

Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում անմարդկային ծեծի է ենթարկվել հայկական բանակի սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով այժմ ծանր կոմայի մեջ է: Ըստ լուրերի, ծեծողները Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մտերիմներն են, այդ թվում՝ նրա օգնական և արդեն իսկ կալանավորված Հարություն Գրիգորյանը։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ գործի շրջանակներում զննվում են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկների տեսանյութերը՝ մարզպետի անմիջական մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:

«Ազգային օրակարգ» կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնության այս լկտի դրսևորումը, առավել ևս, երբ հարձակման թիրախ է դարձել սպայի համազգեստ կրող անձը: Մեր անասելի տարակուսանքն է նաև առաջացնում առ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահպանած խորը լռությունը, նրա կողմից նշանակած մարզպետի հոխորտացող ամբարտավանության ֆոնի վրա։ Ցավոք, նախկինում էլ իշխանության հովանավորյալների կողմից դաժան բռնության են ենթարկվել մեր զինվորականները՝ Վահե Ավետյանը, Արտակ Բուդաղյանը, և այժմ էլ փաստացի ոչինչ չի փոխվել։

«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում տուժած սպա Արա Մխիթարյանին և նրա հարազատներին, ինչպես նաև հայտարարում, որ վճռականորեն հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործության բոլոր պատասխանատուները և հովանավորները կրեն կատարվածին համարժեք պատիժ։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ