07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Այս ամենից ավելի պայծառացած է դուրս գալու եկեղեցին, որովհետև ապաշնորհները չեն դիմանա, իսկ Քրիստոսին նվիրվածները կպայծառանան

«Ով աչքեր ունի թող տեսնի: Հայ Եկեղեցին գտնվում է ահավոր հարձակման տակ: Ինչու: Որովհետև միայն Քրիստոսն է խանգարում Նեռի գործողություններին և ուղղափառ հավատքը Քրիստոսի նկատմամբ: BBC-ն մի կողմից, Ստամբուլյան Կոնվենցիան մյուս կողմից:

Վարչապետի երեկվա ասուլիսն էլ՝ եկեղեցականներին ծնկի բերելու մասին, լավ բան չէր: Լավ բան չէր Հայ Եկեղեցու նկատմամբ, որը միշտ ամուր զորավիգ է եղել Հայոց Պետականությանը:

Բայց Աստված թույլ է տալիս ու այս ամենի մեջ լավ բան կա: Պատմության ընթացքում Քրիստոսի եկեղեցին ծաղկել ու բարգավաճել է միայն հալածանքների ժամանակ: Մենք մեր գործերի արժանին ենք ստանում (Ղկ. 23:41): Պատրաստ լինենք հալածանքների՝ ու զորավիգ Հայ Եկեղեցուն:

Այս ամենից ավելի պայծառացած է դուրս գալու եկեղեցին, որովհետև ապաշնորհները չեն դիմանա, իսկ Քրիստոսին նվիրվածները կպայծառանան: «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մտ 5:11,12)»:

Արմեն Հարեյան

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ