03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը. Ժողովուրդ

«Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում նախագահի 14 թեկնածուները հիմնականում ակտիվ քարոզարշավ էին անում, հանդիպում ընտրողների հետ, ծրագրեր ներկայացնում։ Եվ չնայած ՀՀ գործող իշխանությունները կարեւորել են Արցախում ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացումը, սակայն ժամանակ առ ժամանակ նշվում է առանձին ներկայացուցիչների կողմից այս կամ այն թեկնածուին սատարելու մասին։ […]

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասել է 372-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 43 -ով՝ հասնելով 372-ի: Բուժվածների թիվը 28 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 344 ։ Մահացել է 1 մարդ : Բացասական թեստերի քանակն է 2172 : Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Ովքե՞ր են Արցախում գունավոր հեղափոխություն նախապատրաստում. Yerevan.today

Yerevan.today –ը  գրում է. «Արցախի ներսում այս օրերին լարված տրամադրություներ են: Ստեփանակերտցիների խոսքով՝  նախկինում երբեք ընտրություններից առաջ այսքան նեգատիվ սպասումներ չէին ձևավորվել:  Պատճառը միայն այն չէ, որ գործող իշխանությունը էստաֆետը հանձնում է հաջորդին ու, թերևս, խիստ անորոշ է լինելու նորի լիգիտիմության աստիճանը․ ո՞վ է գալու ու ինչպիսի՞ ղեկավար կդառնա արցախցու համար, որոշ իմաստով՝ չգիտեն: Բանն […]

«Հիմա ժամանակը չէ մեկս մյուսին քարկոծելու». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել  և ուղիղի եթերով դիմել հանրությանը. «Մարդկային կյանքեր փրկելն ու պետության ճգնաժամային արդյունավետ կառավարումը այս փուլում ամենակարևորն է: Պետք է ոչ թե արձագանքել, այլ կանխարգելել սպասվող սպառնալիքները»:

Երբևէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը. Երրորդ նախագահը` արցախցիներին

Սիրելի՛ արցախցիներ, Իմ քույրե՛ր և եղբայրնե՛ր, Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով և վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների և ազգերի համար: Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձևափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի […]

Ցանկացած ներքին ցնցում ավելացնելու է պատերազմի ռիսկը․ Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ արցախցիներ Քույրեր և եղբայրներ Ինչպես գիտեք, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով, հետևելով աշխարհի բազմաթիվ պետությունների օրինակին, արտակարգ դրություն հայտարարեց։ Այդ որոշումն ուշացած էր, բայց՝ ճիշտ։ Արցախն ու Հայաստանն իրարից մեկուսացած տարածքներ չեն: Մեր քաղաքացիներն ակտիվ […]

Ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ կորոնավիրուսը Արցախ չի ներթափանցի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խոսելով քաղաքացիների մուտքն Արցախ ժամանակավորապես արգելելու կառավարության նախաձեռնության, և կորոնավիրուսի տարածման պայմաններում Արցախում մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը չհետաձգելու պատճառների մասին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Նախօրեին հայտարարվեց, որ կորոնավիրուսի տարածումն Արցախում կանխելու համար ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես արգելելու է բոլոր քաղաքացիների մուտքը հայկական երկրորդ հանրապետություն։ Մինչ […]

Կորոնավիրուս է հաստավել ևս 2 զինծառայողի մոտ. ՊՆ

Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը […]

Անձրև կգա, բայց ցրտահարություն չի լինի. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի: «Հարգելի գյուղատնտեսներ, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով անձրևներ ունենք։ Եվ ամենակարևորը` ցրտահարության որևէ վտանգ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա, այս պահին չենք տեսնում»,- Facebook–ի իր […]

Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է եկել այն գաղափարին, որ դա մեծագույն սխալ էր». Հրաչ Բերբերյանը՝ Գյուղնախարարության լուծարման մասին

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը հետաքրքիր և իրատեսական է համարում ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության համար կառավարության մշակած ծրագիրը, սակայն որոշ վերապահումներ ունի: «Երբ ծրագիրը կապում ես բանկերի հետ, որոնք հիմնական թալանչին են գյուղացու, սննկացման աղբյուրն են եղել գյուղացու, այստեղ, կարծում եմ, կառավարությունը չպետք է վստահեր բանկերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հ. Բերբերյանը: Ըստ նրա՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի