Սահմանափակումներն ավելի են խստացվելու. կիրառվելու են տարբեր տույժեր ու տուգանքներ. Ավինյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/03/18327AA2-004B-4640-BB5C-1AC96D6345E1.png)
Սահմանափակումներն ավելի են խստացվելու, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ վերահսկողությունը պետք է դարձնել ավելի էֆեկտիվ։
«Ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև ծանր աշխատանք է», – ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ իրենց հիմնական շեշտադրումը հանրային առողջության խնդրի վրա է:
Ավինյանն ընդգծեց՝ Հայաստանն այս պահին երրորդ փուլում է.
«Երկրորդ փուլի վերջին ենք մոտեցել ու մետենում ենք երրորդ փուլին», – ասաց նա։
ՀՀ պարետի խոսքով՝ իրականացնելու են ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները։
«Կիրառելու ենք տարբեր տույժեր ու տուգանքներ», – ասաց Ավինյանը։