31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մի՞թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ինքնամեկուսացել է այնքան, որ չի լսում կրակոցները». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի՞թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ինքնամեկուսացել է այնքան, որ չի լսում կրակոցները

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաթարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Նորություն չէ, որ Թուրքիայի կարծիքը մշտապես համընկնում է Ադրբեջանի տեսակետների հետ, եւ գաղտնիք չէ, որ սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Իմ տպավորությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս ինքնամեկուսացել են եւ բացարձակապես չեն հետեւում այս կարգի զարգացումներին։ Մասնավորապես, նրանք նաեւ երեկ, մարտի 30-ին Երեւանի ժամանակով ժամը 19․00-ին ադրբեջանական դիվերսիայի մասին լռեցին։Մինչդեռ հայկական կողմը ունի երեք վիրավոր, երկու զինվորական եւ մեկ դպրոցական երեխաԼ Եվ այս դիվերսիան ու ռազմական գործողությունը տեղի ունեցավ այն պահին, երբ ամբողջ աշխարհում պանդեմիայի արդյունքում, թվում էր, թնդանոթները լռել են, կամ՝ լռում են։ Համենայնդեպս, ՄԱԿ-ը կոչ արեց, աշխարհը կարծես ականջալուր եղավ, բայց, չգիտես ինչու, ադրբեջանցիների ռազմատենչությունը չսաստվեց։

Երեկ գիշեր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել եմ նաեւ այս մասին եւ հիմա կրկնում եմ, ի՞նչու է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուռ, արդյո՞ք ինքնամեկուսացել են այն աստիճանի խորությամբ, որ չեն տեսնում, թե ինչ է կատարվում իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանում, շփման գծերում։
Իսկ այն, որ Թուրքիան մշտապես թելել է Ադրբեջանի ասեղը, բնավ նորություն չէ, ուստի հարկ կա ամեն անգամ նորից ու նորից նրանց լսելի դարձնել միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ հնչող գնահատականները ցայսօր Արցախում կատարված ընտրությունների մասին։Ինչպես այսօր հիշեցրեց Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, «Արցախի Հանրապետությունում 2012 և 2015 թվականների ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունում են «անհրաժեշտությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները ձգտում են ժողովրդավարական ընթացակարգերով կազմակերպել իրենց ժողովրդի հանրային կյանքը», ինչպես նաև ճանաչել են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագան որոշելու հարցում»:

Այսօր Արցախում ընտրության օր է, եւ շատ ավելի ժողովրդավարական, քան նույն Թուրքիայում, Ադրբեջանում, կամ, թեկուզ՝ ՀՀ-ում, ուստի, մաղթենք, որ ամեն ինչ ավարտվի անվտանգ եւ ճիշտ։
Վերջում, պարզապես հռետորական հարց՝ ի՞նչի մասին է լռում ՀՀ ԱԳՆ-ն»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ