Ադրբեջանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել /տեսանյութ/

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․ «Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։ Նախագահը հատուկ շեշտադրում է՝ ՎԵՐՋԻՆ հանրային հայտարարությունները եւ գործողությունները ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈւՄ […]
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,-տիկին Մակունց, 95 տոկոսը սա է պահանջում ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է լուծել, ասում է իշխող խմբակցության ղեկավարը եւ ոչ մեկը նրան չի հարցնում, իսկ ինչ ճգնաժամի մասին եք ասում, ով է ստեղծել այդ […]
Օրերս պատմաբան, ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր 9-րդ դասարանի Հայոց պատմություն առարկայի ավարտական քննության հարցաշարից մի հատված, որտեղ նշված է, որ 1998-2008 թվականներին ընտրակեղծիքներով անցկացված ընտրություններից հետո 2 ժամկետով պաշտոնավարել է Ռոբերտ Քոչարյանը, հետո դարձյալ ընտրակեղծիքներով ընտրություններին հաղթել է Սերժ Սարգսյանը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գեղամ Պետրոսյանն ասաց, որ Հայոց պատմություն» առարկայի հարցաշարի նյութը […]
…Բացի մնացյալ էական «հանգամանքներից» օրվա և իշխողի մոտ «եղերական» մեկ այլ անլուծելիություն-պատ կա` Ղարաբաղյան խնդիր, որը գումարվելով ռեյտինգային խոր իջեցումներին, ժողովրդի կողմից ծիծաղի առարկա դառնալուն, ուղտը (որի համար կատարվեց գունավոր-թավշյա հեղափոխությունը) բերվում, չոքեցվում է Նիկոլի դռանը: Նիկոլն անկանոն շարժումներ է անում, սակայն հեռու փախչել չի կարող: Երեք օր, երեք գիշեր Մնացականյանը Ժնևում բանակցում էր Ղարաբաղյան […]
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս որոշումը ևս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը. վարչապետի աշխատակազմի առաջարկով 2019-ին քաղաքական որոշում է կայացվում` մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին։ Մնացած մանրամասներին կանդրադառնամ մի օր երևի։ Հեղափոխությո՞ւն, […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով,որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։ Ժամանակին Գևորգը համարում էր,որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում,ես նման իլուզյաներ չեմ ունեցել,քանի որ չի կարող […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է […]
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված տեսանյութի վերաբերյալ։ «Ս.թ. հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակվեց «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, որին հետևեցին տարատեսակ մեկնաբանություններ ու շահարկումներ, և որն առիթ դարձավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու […]
Հարգելի քաղաքացիներ. Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդորում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ […]