06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը գազի գնի հարցով բանակցում է ոչ թե Պուտինի, այլ Լուկաշենկոյի հետ, դրանից առաջ էլ ճանապարհների հարցով Միշուստինի հետ էր խոսել, ՌԴ նախագահի հետ Փաշինյանի շփումները զրոյացել են. Ա. Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառավարության «գազերը»» վերտառությամբ գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների բնույթին։ Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյան-Պուտին հարաբերությունները և շփումները գրեթե զրոյացել են և սա այն դեպքում, երբ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և գտնվում ենք շատ խոցելի վիճակում։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Կառավարության «գազերը»

Փաստորեն, գազի գնի հարցով Փաշինյանը բանակցում է ոչ թե Պուտինի, այլ ․․․ Լուկաշենկոյի հետ։ Նա փոխվարչապետին հանձնարարել է նույն թեմայով նամակ գրել «Գազպրոմի» ղեկավար Միլլերին։ Դրանից առաջ էլ ճանապարհների մասով Փաշինյանը խոսել էր ոչ թե ՌԴ նախագահի, այլ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ։

Եզրակացություն՝ Փաշինյան–Պուտին հարաբերությունները և շփումները, մեղմ ասած, գրեթե զրոյացել են։ Եվ սա այն դեպքում, երբ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և գտնվում ենք շատ խոցելի վիճակում։

Էն ո՞վ էր ասում, թե հայ–ռուսական հարաբերություններն աննախադեպ լավ են։ Իրականում դրանք աննախադեպ շրիշակային մակարդակի վրա են։ Պատճառները հայտնի են։ Մեղավորը՝ նույնպես»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ