Խնդրում եմ եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի. Նիկոլ Փաշինյան
Ես արդեն հանձնարարել եմ՝ ուսումնասիրեն Վանաձորում հացի թանկացման հարցը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ բոլոր ապրանքները թանկացել են, անգամ հացը, համ գիտեն ժողովրդի վիճակը, համ ուզում են այս ամենից մի բան պոկած լինեն, Վանաձորում գները սարսափելի են, եթե այսպես լինի, ժողովուրդը սոված է մնալու, […]





































