«Արցախցին պիտի չթուլացնի զգոնությունը». Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նայել դեպի Արցախ
Արցախի Հանրապետությունում նախագահի ընտրությունն անցավ խիստ լարված պայմաններում/կորոնայի վտանգ, սորոսացման փորձեր, թավիշի ներմուծում եւ այլն/, սակայն, ի պատիվ արցախցիների, դրանք չուղեկցվեցին աղաղակող խախտումներով եւ Արցախ ներմուծված որոշ դիտորդներ իրենց զեկույցներում եւս կարծես զուսպ էին։ Սա, երեւացող կողմն էր, բայց այսբերգը շատ ավելի խորքային էր եւ որոշ դիտորդակական առաքելությունների եւ արցախյան որոշ ուժերի մութ նկրտումների մասով։
Ակնհայտ է, որ Արցախում բզբզոցները կան եւ դրանք ուղղորդվում են ՀՀ-ից։ Նախագահի թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց ստանալ ընտրողների ձայների 50 պլյուս մեկ տոկոսը եւ հայտարարվեց երկրորդ փուլ, որը կանցկացվի ապրիլի 14-ին։
Կատարվեց շատ տարօրինակ բան, երկրոոդ փուլ անցած նախագահի թեկնածուներից մեկին մոտ մեկուկես տոկոս պակասեց նախագահ դառնալու համար, իսկ, մոտ 26 տոկոս քվե ստացած թեկնածուի քաղաքական թիմն անգամ 5 տոկոսը չհաղթահարեց։ Ստեղծված պայմաններում, Մայիլյանը/ըստ որոշ տեղեկությունների, նրան աջակցեց եւ աջակցում է ոչ անհայտ Սամվել Բաբայանը/, շատ վտանգավոր հայտարարություն է անում, մարդկանց կոչ անելով չմասնակցել երկրորդ փուլին, չգնալ ընտրության։ Բայց դա չի անում օրենքին համահունչ, չի հայտարարում, որ ինքը դուրս է գալիս մրցապայքարից։ Իսկ սա նշանակում է, որ երկրորդ փուլը կլինի եւ ցուցակում կլինի երկու անուն՝ Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյան։ Առավել ձայներ ստացողը կդառնա նախագահ։ ՀՀ-ից դեպի Արցախ «հեղափոխություն եւ թավիշ» ներմուծողները այս ընթացքում չեն դադարեցում իրենց սեւ գործը, դեռ բզբզում են Արցախում, եւ այս ամենը շարունակում է լինել անչափ վտանգավոր։
Եվ ես չեմ ուզում հավատալ, թե այս ամբողջ «կաշ-կալամաշը» տեղի է ունենում առանց Փաշինյանի ցուցումի։
Եթե հիշում եք, մինչ ընտրությունները վերլուծաբանները կարծիք էին հայտնում, որ ՀՀ իշխանությունը Արցախում երկակի խաղ է խաղում, ժողովրդի լեզվով ասած եւ Արայիկ Հարությունյանի գլխի տակ է փափուկ բարձ դնում եւ Մայիլյանի, բայց եթե Հարությունյանի պարագայում թվում է, չէր կարող վտանգ լինել, ապա Մայիլյանի պարագայում մի քանի շահեր են համընկնում՝ սորոսական թեւը, որը ՀՀ-ից հետո փորձում է նույնատիպ քայլեր իրականացնել նաեւ Արցախում եւ Սամվել Բաբայանի պարագան, որը , վստահաբար, խիստ մշուշոտ է եւ մութ։
Կորոնավիրուսի այս համատարած իշխանության ժամանակներում, երբ մարդիկ առավոտից-իրիկուն լսում են «կորոնա-մահ-վարակակիր-դիմակ-ձեռնոց» եւ այլ բառակույտ, Արցախում շատ լուրջ պահ է։ Խաղը սկսածները չեն նահանջել,դեռ անելիք ունեն , ու հետեւողականորեն փորձում են իրականացնել։
Արցախցին պիտի չթուլացնի զգոնությունը»: